Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, January 26, 2015

Ցուկերբերգին խենթություն է թվում այն գաղափարը, թե ինքն է ստեղծել Ֆեյսբուքը

Բոլորը ճանաչում են Մարկ Ցուկերբերգին՝ որպես Ֆեյսբուքի հիմնադիր: Հարվարդի համալսարանի հանրակացարաններից մեկում մի երեխայի գործարկած ինտերնետային կայքը փոխեց ողջ աշխարհը:
Բայց այդ ռոմանտիկ պատկերացումը, թե մեկ հայտնագործողը միայնակ աշխատել է դրա վրա, ընդհանուր առմամբ, առասպել է համարվում տեխնիկայի պատմության մեջ:
Ուոլթեր Այզեքսոնը (Walter Isaacson )՝  ''The Innovators'' գրքի հեղինակը, համակարգիչների և համացանցի զարգացման մասին իր գերազանց գրքում փարատում է այդ կասկածը։
Չնայած Ֆեյսբուքը Այզեքսոնի ներկայացրած սյուժեներից մեկը չէր, համապատասխանում էր այն թեզին, որ պատմում է Ցուկերբերգը:
Բոգոտայի “Q&A Wednesday” հաղորդմանը Ցուկերբերգին հարցրին. «Ո՞րն էր այն պահը, երբ դուք ոգեշնչվեցիք Ֆեյսբուքի ստեղծմամբ»: Նա ժպտաց, մի պահ լռեց, ապա ասաց. «Ես չեմ կարծում, որ այդ կերպ է աշխարհը գործում»: Հետո նա ավելին բացատրեց.
-Մի քիչ գժվում եմ, երբ մարդիկ ասում են, թե ես եմ ստեղծել Ֆեյսբուքը: Այո, ես և հազարավոր այլ մարդիկ, և հետո արդեն միլիոնավոր մարդիկ, օգտագործելով մեր արտադրանքը, կառուցեցինք այդ «համայնքը»: Չգիտեմ, կարծում եմ, որ շատ պարզունակ է ասել, թե ես մի օր ինձ համար նստած էի և գլխումս միտք ծագեց, և հետո մենք ունեցանք այդ միլիարդավոր մարդկանց հանրությունը, դա նման է այսպիսի մի մտքի. «Օհ, այս ինչ հեշտ էր, այժմ կարծում եմ, կարող եմ տուն գնալ»:
Այզեքսոնը գրում է. «Միայն հեքիաթներում են գյուտերը ծագում կայծակի հարվածից, կամ մի միայնակ անհատի գլխին նկուղում, ձեղնահարկում, կամ ավտոտնակում էլեկտրական լամպ հայտնվելուց»:
«Q&A Wednesday»-ում Ցուկերբերգը նշեց, թե ինչպես են տարբեր շերտերի գաղափարները և ձեռքբերումները դանդաղ և գործընկերների օգնությամբ զարգանում.
- Գաղափարները, սովորաբար, հեշտորեն չեն ծագում մեր գլխում: Դրանք լինում են, որովհետև ինչ-որ բանի մասին անընդհատ խոսում եք և մտածում և երկար ժամանակ շատ մարդկանց եք պատմում այդ մասին: Կան շատ տարբեր կետեր, որոնք դուք պետք է միացնեք դա ստանալու համար: Այսպիսով՝ երբ դուք վերջապես հասկանում եք, որ իսկապես կարող եք ինչ-որ բան անել, և հետո սկսում եք աշխատել դրա ուղղությամբ, գիտակցում եք, որ միգուցե այն իսկապես գործի:
Թիմ Բերներս-Լին, ով աշխատում էր Ռոբերտ Քայոյի հետ, Համաշխարհային սարդոստայնը ծրագրելիս, ունի նույն կարծիքը այն մասին, թե ինչպես են առաջանում մտահղացումները: Նա Այզեքսոնի գրքում նշում է.  «Կիսաձևավորված գաղափարները ամենուր են: Նրանք առաջանում են տարբեր տեղերից, և մեր միտքը մի հրաշալի ձևով պարզապես հավաքում է դրանք, մինչև մի օր պետք կգան»:
“The Innovators” գրքում կան շատ այլ օրինակներ՝ թիմային աշխատանքում անկանխատեսելի անհատական գաղափարների մասին: Ամերիկյան Համացանցը առաջացել է երեք տարբեր ուժերի տեր և տարբեր անձնավորություններ ունեցող մարդկանց համադրությունից՝ Սթիվ Քեյս, Ուիլլիամ վոն Մայսթեր և Ջիմ Քիմսի: Բիլլ Գեյթսը և Փոլ Ալլենը անցկացրել են շատ անքուն գիշերներ օպերացիոն համակարգը ստեղծելու համար: Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը միմյանց կարիքը ունեին Macintosh համակարգիչը գործարկելու համար: Ռոբերտ Կանը և Վինթ Սերֆը միացան TCP/IP-ն զարգացնելու համար, որը շատ մարդկանց համար ժարգոնով էր օգտագործվում, բայց Համացանցը հնարավոր դարձրեց:
Ցուկերբերգի  հաջորդ “Book Club”-ի հանդիպման համար “The Innovators”-ը՝ որպես ընտրություն, կատարյալ կլինի:

Թարգմանությունը՝ Նելլի Հարությունյանի
Աղբյուրը՝ www.washingtonpost.com


0 մեկնաբանություն:

Post a Comment