Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, January 28, 2015

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի,-հայտնել է Բրազիլիայի Արդարադատության նախարարը
Ըստ Ժոզե Էդուարդո Կարդոսոյի, բանտերի լցվելու խնդիրը պետք է լուծել ոչ թե մարիխուանան օրինականացնելով, այլ նոր բանտեր կառուցելով:
Բացի դրանից՝ նախարարը խոստացել է, որ իշխանությունները պետք է նոր ձևեր մշակեն բանտարկյալներին հսկելու համար, այդ թվում՝ օգտագործեն էլեկտրոնային մոնիտորներ:
Բուենոս-Այրես, հնվ. 11- РИА Новости, Օլեգ Վյազմիտինով: Բրազիլիան մտադիր չէ բռնելու Ուրուգվայի ուղին և մասամբ օրինականացնելու մարիխուանան, ասել է Բրազիլիայի արդարադատության նախարար Ժոզե Էդուարդո Կարդոսոյին:
Թմրադեղերի օրինականացումը չի մտնում ծրագրերի մեջ (կառավարության) – հայտնեց նախարարը O Globo-ին տրված իր հարցազրույցում, պատասխանելով խորհրդարանում կանեփի մասնակի օրինականացման հեռանկարի հարցին:
Ըստ օրինականացման հեղինակի՝ ազատականացումը կօգնի մեղմել Բրազիլիայում գերծանրաբեռնված բանտերի վիճակը, որտեղ մեծամասնությունը դատապարտված է թմրանյութերի վաճառքի համար:
Արդարադատության նախարարի խոսքերով, բանտերի լցված լինեու խնդիրը պետք է լուծել ոչ թե մարիխուանան օրինականացնելով, այլ նոր բանտեր կառուցելով: Բացի դրանից՝ նախարարը խոստացել է, որ իշխանությունները պետք է նոր ձևեր մշակեն բանտարկյալներին հսկելու համար, այդ թվում՝ օգտագործեն էլեկտրոնային մոնիտորներ:
Մարիխուանան օրինականացնելու մասին քննարկումները սկսվել են 2013 թվի վերջին, այն բանից հետո, երբ հարևան Ուրուգվայը օրենք է հրապարակել այն մասին, որ երկրի բնակիչները կարող են սահմանափակ քանակությամբ մարիխուանա աճեցնել, ինչպես նաև գնել դեղատներից՝ ներկայացնելով հատուկ քարտ (մինչեւ 40 գրամ մեկ ամսվա ընթացքում): Իրականում մարիխուանա դեղատներում կսկսվի վաճառվել 2015 թվականից:

Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.ria.ru

0 մեկնաբանություն:

Post a Comment