Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 29, 2015

Ինչո՞ւ սպասել հնարավորության։ Ինքդ ստեղծիր հնարավորություն

Մարդիկ հաճախ սպասում են հնարավորությունների, բայց արդյո՞ք արժե սպասել դրանց: Ոչ, պետք չէ: Առաջին հերթին՝ դու չես կարող կախված լինել բախտից. երբեք չգիտես՝ կարժանանա՞ս մեծ հնարավորության, թե ոչ: Ուրեմն՝ ինչո՞ւ ես ուզում կախված լինել բախտից: Փոխարենը դու կարող ես կախված լինել ինքդ քեզանից: Սա միակ ձևն է իմանալու, որ կարժանանաս հնարավորության:
Եթե հնարավորությունը չի թակում դուռդ, ապա կառուցիր դուռ. Միլթոն Բեռլե
Շատերը բաց են թողում հնարավորությունները, որովհետև չեն գիտակցում, որ հանդիպել են դրանց: Ահա կյանքի ամենահասարակ օրենքներից մեկը՝ միշտ կլինեն հնարավորություններ այն մարդկանց համար, ովքեր կճանաչեն և կհետապնդեն դրանք: Հաջողակ մարդիկ պարզապես նրանք են, ովքեր միջինից ավելի շատ շանսեր են օգտագործել:
Ինչու սպասել հնարավորության, ինքդ ստեղծիր հնարավորություններ:
Իմացիր քո սահմանները։ Դու չես կարող լինել իդեալական, չես կարող ամեն ինչ անել միայնակ: Դու չես կարող բիզնես ստեղծել կամ ապրել քո երազանքների կյանքը կամ վաստակել շատ գումար, եթե չգիտես քո թուլությունները, ուժեղ կողմերը և ձգտումները: Եթե գիտես քո սահմաններն ու այն, ինչի ընդունակ ես, ապա գիտես, թե ինչի կարիք ունես: Երբ սկսես ճանաչել քեզ, ւ կգիտակցես քո թուլությունները և կկարողանաս լցնել այդ թուլությունները ուրիշ մարդկանց ուժեղ կողմերով:
Բա՛ց աչքերդ։ Ավելի շատ բան է կատարվում աշխարհում, քան դու կարող ես տեսնել: Հերիք է՝ ավտոբուսով կամ գնացքով երթևեկելիս երաժշտություն լսես: Միգուցե այդ գնացքում կամ ավտոբուսում կա մեկը, ով կարող է փոխել քո կյանքը: Միգուցե քո կողքին նստած մարդը քո հաջորդ բիզնես գործընկերն է, քո ամուսինը կամ կինը կամ նոր ամենալավ ընկերը: Դու երբեք չես իմանա, կյանքը անկանխատեսելի է, այդ պատճառով դու պետք է քո աչքերը միշտ բաց պահես: Հնարավոր է՝ կորցնես առիթդ միայն նրա համար, որ քո iPod-ը լսելով ես զբաղված եղել: Միշտ եղիր ուշադիր նույնիսկ սովորական գործողություններ անելիս, ինչպիսին են սուրճ ըմպելը, ավտոբուս վարելը, կամ դեպի տուն քայլելը:
Հանդիպիր նոր մարդկանց. Եթե ուզում ես հանդիպել ավելի շատ հնարավորությունների, ուղղակի հանդիպիր նոր մարդկանց: Ինչքան շատ մարդկանց իմանաս, այդքան մեծ կլինեն հնարավորությունները, որ նոր էքսպերիմենտներ կունենաս: Հանդպիրի մարդկանց հետ ովքեր ունեն նույն հետաքրքրությունները, ինչ դու: Այցելիր կոնֆերանսների: Այս օրերին դու նույնիսկ կարող ես հանդիպել օնլայն՝ միացիր տարբեր ֆեյսբուքյան խմբերի, հետևիր մարդկանց թվիթերով: Մարդիկ այնքան ագահ չեն, ինչքան դու ես կարծում: Շատ մարդիկ բաց հայացքների տեր են և միշտ անհամբեր սպասում են նոր ընկերությունների ու կապերի:

Թարգմանությունը՝ Աննա Մկրտչյանի
Աղբյուրը՝ www.motivationgrid.com/

0 մեկնաբանություն:

Post a Comment