Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, January 11, 2015

700 տարեկան կմախք զույգերը

 Անգամ մահը չի բաժանել այն երկուսին, ում ձեռք ձեռքի տված կմախքները պեղման արդյունքում հայտնաբերվել են անգլիական կոմսության մի կորած մատուռում
Մի խումբ հնէաբաններ Լեյսեստերի համալսարանի հնէբանների ծառայությունից կամավորների հետ համատեղ քառամյա նախագիծ են իրականացնում Հալատոն գյուղում:
Նախագծի ղեկավար Վիկի Սքորը ասում է, որ կմախքները միտումնավոր են իրար կողքի թաղված, քանի որ գերեզմանում բավականաչափ տեղ կար կմախքները առանձին թաղելու համար
Զույգերից բացի, գտնվել են նաև 11այլ կմախքներ, որոնք դեռ պետք է վերլուծվեն, սակայն որոշ բացահայտումներ արդեն արվել են:
Սքորն ասում է, որ մեկը մոտ 46 տարեկան տղամարդ է, որը ըստ երևույթին սակրով հարված էր ստացել գլխին: Մյուսը՝ մոտ քսան տարեկան երիտասարդ է, ում ատամները վկայում են նրա մասին, որ մինչև 9 տարեկան հասակը նա ծանր վնասվածք է տարել: Նա թաղված է շատ անսովոր դիրքով` ոտքերը լայն բացված, ձեռքերը՝ արմունկներում ծալած՝ դեպի ծնոտը:
«
Մենք չգիտենք, թե ինչու է նա այդպես թաղված, հնարավոր է, որ դա բժշկական անհրաժեշտություն է եղել: Երկուսի գլխին էլ այնպիսի վնասվածքներ կային, որ մենք կարող ենք ենթադրել, որ նրանք ոջիլ են ունեցել»:
Խումբը հույս ունի ավելի շատ իմանալու գերեզմանոցի մասին:
Սքորն ասում է. «Մենք մինչ այս էլ էինք տեսել նման կմախքներ, որոնք իրար հետ էին թաղված միևնույն գերեզմանում: Միակ հարցն այն է, թե ինչու էր դա այդպես արված»:
Համարվում է, որ մատուռը կարող էր ծառայել որպես ուխտագնացության վայր, կամ էլ գլխավոր եկեղեցին հրաժարվել է թաղել այդ մարմինները, քանի որ դրանք հանցագործներ, այլ երկրացիներ կամ հիվանդներ են եղել
Նա նաև ավելացնում է, որ մատուռի տակ գտնվող հռոմեկան կայսրության դարաշրջանից ինչ-որ կարևոր բան արդեն կար, ինչը այդ վայրը առանձնահատուկ էր դարձնում:
Կան նաև այլ գտածոներ՝ պատեր, սալապատ հատակներ, տաշած քարերի մասունքներ, պատուհանների կապարե կտորներ: 12-16-րդ դարերի արծաթե մանրադրամները թույլ են տալիս ենթադրելու, թե երբ է գործել մատուռը
Հալատոնի գանձերը, որոնք հայտնաբերվել են 2000 թվականին, բաղկացած են Երկաթե դարի մանրադրամներից, հռոմեական սաղավարտների մասնիկներից և խնջույքի մնացորդներից:
2012
թվականին այս կոմսությունում գտել են նաև 15-րդ դարի միապետ Ռիչարդ Երրորդի մասունքները:

Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
Աղբյուրը՝ www.cnn.com

0 մեկնաբանություն:

Post a Comment