Չինաստանի մայրուղիներից մեկում վարորդները
ականատես
են
եղել
մի
հանպատրաստից
հրավառության,
երբ
հրավառությունների
պայթուցիկներով
լի
բեռնատարը
պայթել
է.
ենթադրվում
է,
որ
այն
պատահել
է
վարորդների
ծխախոտի
պատճառով:
Բեռնատարի վարորդը՝ Քուան Շենը, Չենդի մայրուղով տանում էր հրթիռ-հրավառությունները , երբ նա ներքև
իջեցրեք
պատուհանի
ապակին,
որպեսզի
իր
ծխախոտի
ծուխը
դուրս
գա
մեքենայի
խցիկից,-հաղորդում
է
European News-ը:
«Մենք կասկածում ենք, որ պատճառը քամին էր, որը կայծը հետ է քշել՝ դեպի բեռնատարի բեռնախցիկը, որտեղ կրակի ամբողջ «պաշարն» էր»-CEN-ին ասել է ոստիկանության մամուլի խոսնակը:
«Ես տուն էի գնում, երբ դիմացիս բեռնատարը հանկարծ պայթեց»,-ասում է Շինգ Հանգը,-«Ես տեսա վարորդին, ով դուրս եկավ և վազեց ճանապարհի մյուս կողմը, հենց շուրջը տրաքեց բազմերանգ հրթիռ-հրավառությունը»:
Հենց նոր լքված բեռնատարի վարորդը հանկարծակի սեղմել է մեքենայի արգելակները, երբ գունագեղ
բեռը
պայթել
և
լուսավորել
է
գիշերային
երկինքը:
Հրշեջները տարհանել են ապշած վարորդներին և տարել ապահով հեռավորության վրա մի վայր,
ապա
աշխատել
մեկուսացնել
կրակը,
քանի
որ
հրավառությունը
շարունակել
է
պայթել
իրենց
շուրջը:
«Սա մի հսկայական ու վտանգավոր հրդեհ էր՝ պայթող հրավառության արդյունքում առաջացած»,-ասել է տեղի հրշեջ
ծառայության
մամլո
խոսնակը,-«Մեր մարդիկ
շատ
հեշտ
կարող
էին
վնասվել
հրավառություններից
մեկից»։
Ըստ CEN-ի, Քուանին տարել են ոստիկանություն, նրան մեղադրանք է առաջադրվել մեքենան անփույթ վարելու համար:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.nypost.com
0 մեկնաբանություն:
Post a Comment