Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 8, 2015

Լոխ Նեսսի հրեշը անհետացել է

Տխրահռչակ Լոխ Նեսսի հրեշը՝ Նեսսին, կարծես, թե անհետացել է, քանի որ ավելի քան մեկ տարի է, ինչ ոչ ոք չի տեսել նրան:
Ըստ BBC-ի, 90 տարվա մեջ սա առաջին անգամ է, որ Լոխ Նեսսի հրեշի ոչ մի նշմարում չի գրանցվել:
Ըստ Գերի Քեմփբելլի, ով պահպանում է նշմարումների տեսագրությունները, վերջին 18 ամսիների ընթացքում ոչ ոք չի նկատել Լոխ Նեսսի հրեշին:
Նա բնակվում է Ինվերնեսսում և արդեն 17 տարի է պահպանում է տեսագրությունները: Նա արձանագրություն ունի, որը 1500 տարի առաջվա է:
Քեմփբելլն ասում է. «Դա շատ ցավալի լուր է, և մենք չգիտենք՝ ուր է նա: 20-րդ դարի ավարտից հետո նշմարումների քանակը կրճատվել է, բայց սա առաջին անգամն է մոտավորապես 90 տարվա մեջ, որ Նեսսին ոչ ոքի չի երևացել»:
«Գրեթե մեկ դար է, ինչ հրեշին հայտնաբերելու լուրերը սկսել են շրջանառվել»,-հաղորդում է LiveScience-ը: 1933 թվականին էր, երբ աշխարհի ուշադրությունը սևեռվեց տեղի լրագրերի մի պատմության վրա, որը մի հրեշավոր գլխի մասին էր: Մի քանի տարի անց հրեշին «բռնել էր» մի լուսանկարչի ֆոտոխցիկ, բայց հետո հայտարարվեց, որ այդ ամենը խաբեություն էր: Հրեշի վերաբերյալ կատարված ավելի վաղ արձանագրությունները մ.թ. 565 թվականին են եղել, և լեգենդն ասում է, որ Սուրբ Կոլումբիան վախենում էր հրեշից:
Տարբեր առասպելներ կան Լոխ Նեսսի հրեշի մասին. ոմանք պնդում են, որ ջրային այդ գազանը երկարավիզ ջրային դինոզավր է: Անցած տարի Ավստրալիայի Մագնեթիք կղզում մարդիկ նկատել են մի տարօրինակ կեռ վիզ, որը վեր ու վար էր լինում՝ Շոտլանդիայի Նեսսիի նման: Սակայն ոմանք էլ ասաում են, որ դա ընդամենը կիսով չափ ջրասույզ եղած նավակ է,որ նմանեցրել են առասպելական հրեշի:

«Մինչ օրս 1036 արձանագրություն է գրանցվել, և որոշները եղել են 2012-ին: Ես համոզված եմ, որ Նեսսին պարզապես որոշ ժամանակով հանգիստ է վերցրել ու այս տարի կվերադառնա՝ վրեժխնդրությամբ լի»,-BBC News-ին հաղորդեց Քեմփբելլը:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.scienceworldreport.com

Հ.Գ. իմ կողմից. Երբ Նեսսիին անգլերեն փոխարինում են դերանունով, նրան ասում են she, ինչը անգլերենում երրորդ դեմքի, եզակի, իգական դերանուն է: Պատճառն այն է, որ Նեսսիին տեսել են իր ձագի հետ, դրա համար ենթադրվում է, որ Նեսսին էգ է` she:

0 մեկնաբանություն:

Post a Comment