Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 17, 2015

Հերոս կատուն փրկել է երեխայի կյանքը

Երկարամազ, զոլավոր Մաշա անունով կատուն փրկել է Ռուսաստանի փողոցներից մեկում լքված երեխային. երբ կատուն բարձրացել է արկղի մեջ, նա ընկեցիկ երեխայի մոտ է գնացել և նրան տաք պահել,-ասում են առողջապահական ընկերության աշխատակիցները:

«Երեխան դրսում մի քանի ժամ է մնացել և շնորհիվ Մաշայի, չի վնասվել»,-ասել է հիվադնանոցի խոսնակը Central European News-ին:
Բեղավոր հերոսը անգամ մլավել է՝ անցորդների ուշադրությունը գրավելու համար:
«Նա շատ հանգիտ ու բարեկամական է. երբ լսեցի նրա մլավոցը, կարծեցի՝ վիրավորել է ինքն իրեն»,-ասաց Օբնինսկ քաղաքի բնակիչ Իրինա Լավրովան,-«Սովորաբար, նա  գալիս էր ինձ ողջունելու: Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը, երբ ես տեսա նրան՝ երեխայի կողքին պառկած»:
Մաշան բոլորի կատուն է՝ նրան խնամում են տեղի բնակիչնեը: Ըստ CEN-ի՝ երբ կատուն նա գտել է երեխային, ով, պարզ է, իրենից մեծ չափի է, «վերցրել է իր խնամքի տակ», որպես իր սեփական երեխային:
«Ակնհայտ է, որ նրա մայրական բնազդներն են խոսել, և նա ցանկացել է պաշտպանել երեխային»,-բացատրեց Լավրովան,-«Երեխան լավ էր հագնված. ուներ փոքրիկ գլխարկ և ով որ թողել էր նրան այդտեղ, անգամ տակդիրներ ու մանկական սնունդ էր թողել:
Երեխային անմիջապես տարել են հիվանդանոց, ուր նրան բուժօգնություն են ցուաբերել և հայտարարել, որ նա առողջ է: Երեխայի հայտնաբերումից հետո տեղի բնակիչները Մաշային հերոս են կոչում, և նա արդեն «քաղում է դրա օգուտները»:

«Շենքի բոլոր բնակիչները հպարտ են նրանով: Մենք նրա օրգանիզմը փչացրել էինք՝ տալով փտած սնունդ, բայց հիմա նրան տալիս ենք իր սիրելի ուտելիքը»,-նշել է Լավրովան:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.nypost.com

0 մեկնաբանություն:

Post a Comment