...Հունվարի 15-ին, այցելելով Ասիայում կաթոլիկ հավատքով ամենամարդաշատ երկիրը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոն, իր քարոզում անդրադառնալով փարիզյան հարձակումներին, ասել է, որ արտահայտվելու սահմաններ կան, հատկապես, երբ այն վիրավորում է, կամ ծաղրում է մեկ ուրիշի հավատքը...
Ֆրանցիսկոն պաշտպանեց խոսքի ազատությունը` որպես հիմնարար իրավունք և նույնիսկ պարտականություն հանուն ընդհանուր բարօրության: Բայց նա ասաց, որ խոսքի ազատության մեջ սահմաններ կան, հատկապես, երբ դեմ առ դեմ ես դուրս գալիս մեկ ուրիշ հավասարապես հիմնարար մարդու իրավունքին՝
կրոնի ազատությանը:
Որպես օրինակ նա ցույց տվեց իր կողքին
կանգնած Ալբերտո Գասպարիին, ով պապական ուղևորությունների մշտական կազմակերպիչն է. “Եթե իմ լավ բարեկամ Գասպարին հայհոյի իմ մորը, նա կարող է
բռունցքի մի հարված ակնկալել”, և պապը կատակով բռունցքն ուղղեց Գասպարիի կողմը: «Դա նորմալ է: Չի′ կարելի սադրել: Չի′ կարելի վիրավորել
այլոց հավատքը: Չի′ կարելի ծաղրել այլոց հավատքը»:
Նա ասաց, որ սրանով ոչ մի դեպքում չի
արդարացնում Չարլի Հեբդոյի վրա կատարած հարձակումը: Ընդհակառակը, նա ասաց, որ
այսպիսի սարսափելի բռնությունը չի′ կարելի արդարացվել աստծո անունով, և որ դա
«մոլորություն» է : Բայց նաև ավելացրեց, որ ինչ-որ հակադարձում սպասելի էր:
Թարգմանությունը՝ Յուրա Գանջալյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment