Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 24, 2015

Facebook-ը թողարկում է կորած երեխաներին որոնելու նոր ծառայություն

ԱՄՆ-ի Facebook սոցիալական ցանցի օգտատերերը  կստանան Amber Alert ազդանշանը սմարթֆոնի վրա, երբ գտնվեն այն նահանգում, որտեղ երեխա է առևանգվել:
Մոսկվա, հունվարի 13- РИА Новости

Facebook սոցիալական ցանցից օգտվողները ԱՄՆ-ում կատանան Amber Alert ահազանգն իրենց սմարթֆոնին, երբ գտնվեն այնպիսի նահանգում, որտեղ երեխա է առևանգվելԶգուշացումը կհայտնվի ֆեյսբուքի էջի «Նորություններ» բաժնում և կպարունակի երեխայի մասին նպատակահարմար տեղեկություն և լուսանկար, երբ օգտատերը հայտնվի հենց այնտեղ, որտեղից կորել է երեխան, կամ որտեղ ենթադրվում է, որ պիտի նա լինի, Sky news հեռուստաալիքին հայտնում է ֆեյսբուքի անվտանգության ծառայության ղեկավար Էմիլի Վաշերը (Emily Vacher):
Ֆեյսբուքի համար այդ ծրագիրը ստեղծել է Կորած և շահագործվող երեխաների միջազգային որոնման կենտրոնը (ICMEC) տեղի իրավապահ մարմինների հետ համատեղ:
Ֆեյսբուքի ներկայացուցիը նշել է, որ ֆեյսբուք  սոցիալական ցանցն արդեն վաղուց է ինֆորմացիա տարածում կորած երեխաների մասին: Օրինակ` անցած տարի տասնմեկամյա աղջիկը փրկվել է առևանգչից այն բանից հետո, երբ հյուրանոցի աշխատակիցը տեսել է աղջիկա նկարը Amber Alert-ում և զանգել ոստիկանություն:
Amber Alert ծանուցման ծրագիրը առաջին անգամ գործածվել է 1996 թվականին, երբ ինը տարեկան Ամբեր Հագերմանը առևանգվեց և սպանվեց Արիլինգթոն քաղաքում` ԱՄՆ՝ Տեխաս:
Ծրագրի մեկնարկից ի վեր ավելի քան 700 երեխա գտնվել են և վերադարձել իրենց ընտանիքներ ժամանակակից ծանուցման շնորհիվ: Համակարգը նաև գործում է ռադիոյով, հեռուստացույցով, ճանապարային նշանների վրա, ինտերնետ ցանցում, SMS հաղորդագրություններում և էլեկտրոնային նամակներով:

Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.ria.ru

0 մեկնաբանություն:

Post a Comment