Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, January 9, 2015

Ողջ ծովը արնագույն է ներկվել

Տոնգայի բնակիչները, ովքեր ահազանգել էին, երբ ծովը դարձել էր կարմիր, ստացել են այդ երևույթի բացատրությունը:
Ըստ նորզելանդական Kaniva Pacific կայքի, խաղաղօվկիանոսյան մի կղզու Վավաու շրջանի մարդիկ շփոթության մեջ էին. դեկտեմբերի վերջին ծովի գույնը փոխվել էր, և պատկերացում էր ստեղծվել, թե դա աստվածաշնչյան նշան է՝ աշխարհի վերջը:
«Բայց փորձագետներն ասում են՝ ծովի կարմիր ներկվելը առաջացել է գերաճած ջրիմուռների պատճառով, որոնք թունավոր գազեր (տոքսիններ) են արտանետում»,-հաղորդում է Radio New Zeland International-ը: «Տոքսինները կարող են սպանել ջրային օրգանիզմները և գարշահոտություն առաջացնել»,-ասում է օվկանոսների և ձկնաբուծության մասնագետ Վեյլա Մատատոն՝ ավելացնելով, որ այս երևույթը տեղի է ունենում, երբ ծովի ջրի ջերմաստիճանը բարձրանում է:

Ալգալ բլումները, որոնք նաև կոչվում են «կարմիր հոսանքներ», հանդիպում են աշխարհի տարբեր մասերում: Ֆլորիդական ծոցի ափերին դրանք գրեթե ամեն տարի են լինում և «մեղադրվում են» հարյուրավոր ծովակովերի սպանության մեջ: 2012 թվականին, «կարմիր հոսանքները» Սիդնեյ քաղաքի ամբոջ ծովափը դարձրին արյան պես կարմիր: Դրա առիթով փորձագետներն ասացին, որ ջրիմուռները մարդկանց համար այդքան էլ թունավոր չեն, բայց կարող են գրգռել մաշկը:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com

0 մեկնաբանություն:

Post a Comment