Կորեայի Հանրապետության պաշտպանության
նախարար
Խան
Վին
Գուի
ծրագիրը
ներառում
է
զինված
ուժերի
նոր
հայեցակարգ՝
այնպիսի
նոր
տեխնոլոգիաներ
օգտագործելու
միջոցով,
ինչպիսիք
են
համակարգչային
ցանցի
ֆիզիկական
օբյեկտների
(«իրերի
համացանց»),
«Մեծ
տվյալների»
տեխնոլոգիայի
թվային
ցանցը։
Տոկիո-
РИА Новости , Իվան Զախարչենկո: Հարավային Կորեան
որոշել
է
ակտիվորեն
զբաղվել
նոր
զենքերի
մշակմամբ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների,
ինչպես
նաև
լազերային
բարձր
հաճախականության
և
էլեկտրամագնիսական
զենքրի
համադրության
հիման
վրա. եկուշաբթի
հաղորդել է Ռենհապ տեղեկատվական գործակալությունը:
Բացի դրանից, ըստ նրա տվյալների, որոշում է ընդունվել Կորեայի պաշտպանությունը նախապատրաստելու ծրագիրը՝
դրա
միավորման
դեպքում,
այդ
թվում՝
միասնական
պետության
զինված
ուժերի
կառուցումը
և
ռազմական
դիվանագիտությունը:
Գործակալությունը ճշտում է, որ այդ ծրագիրը ներկայացրել է Կորեայի պաշտպանության նախարար Խան Վին Գուն երկրի
նախագահին՝
Պակ
Կին
Խեին:
Այն
իր
մեջ
ներառում
է
զինված
ուժերի
նորագույն
հայեցակարգ՝
նորագույն
տեխնոլոգիաների
հիման
վրա,
ինչպիսիք
են
ֆիզիկական
օբյեկտների
(«իրերի
համացանց»),
«Մեծ
տվյալների»
տեխնոլոգիայի
թվային
ցանցը։ Ակտիվորեն արձագանքելու
համար
պաշտպանության
մեջ
ու
հասարակական
զարգացումներում
փոփոխությունների
արագընթաց
տեմպին,
անհրաժեշտ
է
կիրառական
պաշտպանություն՝
ռազմական
զարգացումների
նոր
հարացույցի
հիման
վրա,
և
դրան
պետք
է
հասնել
ամբողջ
անձնակազմը
ժամանակակից
հմտություններով
օժտելով»,-
մեջբերում
է
Ռենհապը
երկրի
պաշտպանության
նախարարի
խոսքերը։
Նրա խոսքերով ասած՝ «կիրառական» պաշտպանություն ստեղծելու համար ջանքերը կենտրոնցավելու են չորս ոլորտներում`
նորարարություն
զինված
ուժերի
օգտագործման
մեջ,
դրանց
կիրառական
կառուցումը,
դրանց
արդյունավետ
և
նպատակային
կառավարումը
երկրի
կիրառական
պաշտպանության
համար
հիմքի
ստեղծում:
Դարիս 20-ական թվականների սկզբին նախատեսվում է զարգացնել լազերային զենքերը, միկրոալիքային և էլեկտրամագնիսային
– իմպուլսային
մարտագլխիկները,
որպեսզի
հակազդեն
Հյուսիսային
Կորեայի
միջուկային
զենքին,- ասում
է
Ռենհապը:
Այդպիսի
մարտագլխիկների
օգնությամբ
300 մետր
շառավղով
անգործունակ
են
դառնում
բոլոր
էլեկտրոնային
սարքավորումները:
Արդեն
մինչև
այս
տարվա
վերջը
ակնկալվում
է
զարգացնել
լազերային
զենքի
հայեցակարգը, որի
վրա
2012 թվականից
ի
վեր
ծախսվելու
է
28,9 միլիարդ
հարավկորեական
վոնա
(27,6 մլն
դոլար):
Եկող
տասնամյակի
սկզբում,
ինչպես
նախատեսվում
է,
այդ
զենքերը հիմնականում կդրվեն
Հարավային
Կորեայի
ռազմանավերի
վրա:
Համաձայն գործակալության տեղեկության, Հարավային Կորեայում
սկսել
են
նաև
անօդաչու
ռազմական
ինքնաթիռներ
ստեղծել՝
Հյուսիսային
Կորեայի
հետ
Դեղին
ծովում
վիճելի
տարածքներում մարտական
խնդիրներ
կատարելու
համար:
Այդ
նպատակով
այս
տարի
կհատկացվի
20.2 մլրդ
հարավկորեական
վոնա
(18.7 մլն դոլար):
Ինչպես
նախագահին
զեկուցել
է
Կոեայի
պաշտպանության
նախարար
Խան
Ման
Գուն,
Հարավային
Կորեայի
պաշտպանության
ուժեղացումը
կօգնի
«հիմք
դնելու
Կորեայի
միավորման»
և
միասնական
պետության
պաշտպանական
քաղաքականություն
մշակելու
համար:
Թե ինչ եղանակով է նախատեսվում երկիրը
միավորել,
չի
պարզաբանվում։
Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.ria.ru
0 մեկնաբանություն:
Post a Comment