Սմարթֆոնների գրավչություններից մեկն այն է, որ դրանցում շատ տեղեկություն պահելու հնարավորություն կա՝ նկարներ, տեսանյութեր, երաժշտություն, խաղեր և այլն:
Սակայն դրանց հիշողությունը այսօր չի գերազանցում 64 գբ-ը և երբեմն նյութերը պահելու համար օգտագործվում են համացանցային պահուստներ՝ այսպես կոչված «ամպեր» (cloud): Սակայն նյութերը պահպանելու այս տարբերակն էլ Wi-Fi է պահանջում:
Յուրաքանչյուր անգամ նոր բան պահպանելիս հեռախոսի հիշողության մեջ ստիպված եք լինում ինչ-որ բան ջնջել:
Այսպիսով՝ Ռայսի համալսարանի գիտնականների մի խումբ ձեռնամուխ եղավ զարգացնելու նոր մոտեցումներ RRAM-ի (օպերատիվ հիշողության համակարգ) տեխնոլոգիաներում: Իրենց ստեղծած հիշողության համակարգի համար օգտագործվում է սիլիցիումի օքսիդ, որը աշխարհի ամենաուսումնասրված և հարուստ նյութերից մեկն է և կազմված է ավազից և ապակուց:
Ինչպես նշումն են գյուտարարները, նյութի հասանելիությունը թույլ է տալիս արտադրությունը հասցնել մեծ չափերի: Այն կարող է արտադրվել սենյակային ջերմաստիճանում և նախորդների հետ համեմատ ավելի ցածր լարման պայմաններում: Եթե փորձերը հաջողվեն, շուտով հեռախոսները կունենան մեկ տերաբայթ (1,000 գբ) հիշողություն, և դա դեռ սկիզբն է:
Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
Աղբյուրը՝ www.cnn.com
0 մեկնաբանություն:
Post a Comment