Փարիզ. Ոստիկանությունը Ֆրանսիայի հարավից ձերբակալել և հարցաքննել է ութամյա մի տղայի, ով հայտարարել է, որ աջակցել է երգիծական Charlie Hebdo ամասգրի
վրա
հարձակված
ահաբեկիչներին:
Ահաբկիչներին պաշտպանելու համար տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնց դատական արագացված քննության
ընթացքում
սպասվում
է
երկար
տարիների
բանտային
կյանք:
Բայց
հարավային
Նայս
քաղաքի
այս
երեխան,
պարզվում
է, ձերբակալվածներից ամենաերիտասարդն
է:
Տղան հայտարարել է. «Ֆրանսիացիները պետք է սպանվեն:
Ես
ահաբեկիչների
հետ եմ:
Մահմեդականները
լավ
են
արել,
և
լրագրողները
ստացան
այն,
ինչի
արժանի
էին»:
Այս
մասին
BFM հեռուստաընկերությանն
ասել
է
Ալպես-Մարիթայմս
տարածաշրջանի
հանրային
անվտանգության
փոխտնօրեն
Ֆաբիեն
Լևանդովսկին:
Նա
ասել է,
որ
երեխան
նաև
հրաժարվել
է
մասնակցել
հունվարի
9-ի՝
զոհերի
հիշատակի
լռության
րոպեին:
Ամսագրի գրասենյակի վրա հարձակումը խլեց 12 մարդու կյանք, Փարիզում ահաբեկչությունը տևեց երեք օր, որի արդյունքում
սպանվեցին
20 մարդ՝
այդ
թվում
զինավծ
անձինք:
Դպրոցի
տնօրենը
երեխայի
դեմ
բողոք
է
ներկայացրել
հունվարի
21-ին,
և
հենց
այդ
օրն
էլ երեխան իր
հայրիկի
և
փաստաբանի
ներկայությամբ
հարցաքննվել է:
«Նրան հարցաքննելու պատճառը պարզելն էր, թե ինչը կարող էր ազդեցություն ունենալ երեխայի
վրա,
որ
նա
նման
բան
է
ասել»,-ասել է Լևանդովսկին,-«Ամոթ է, որ այն պատահել
է
պաշտոնական
հարցաքննության
ժամանակ,
բայց
նրա
ասածների
պատճառով
հարկավոր
է
գնալ
մինչև
վերջ,
քան
սովորաբար
է
լինում»։
Ընտանիքի փաստաբան Սեֆեն Գուեզ Գուեզը ասել է, որ հարցաքննության արդյունքում երեխան ոստիկանության բաժանմունքում ցույց
է
տվել
«հավաքական
հիստերիա»:
«Ութամյա տղան չի պատկանում ոստիկանության բաժանմունքին: Սա անհնար և լիովին անիրական է»,-նշել է նա:
0 մեկնաբանություն:
Post a Comment