Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, January 25, 2015

Որդի ուղեղով ռոբոտը

Գիտնականները տեղադրել են որդի ուղեղը լեգոյից պատրաստած ռոբոտի մեջ:
Կլոր որդի ուղեղը մրցում է արհեստական ինտելեկտի հետ՝ ապացուցելով, որ մի օր հնարավոր կլինի համակրգիչներում օգտագործել մարդու ուղեղը:
Այս նախագիծը բաց է և համախմբել է ամբողջ աշխարհի գիտնականներին և ծրագրավորողներինԴրա նպատակն է ուսումնասիրել սովորական կլոր որդի վարքագիծը մեքենայում:
Նախագիծը վերջերս մի կարևոր բացահայտում արեց, երբ ծրագրային ապահովումը, որը կառուցված էր որդի նյարդային համակարգի նեյրոնների մոդելի հիման վրա, ինքուրույն կառավարում էր Լեգո ռոբոտին:
Մեքենայի սենսորները, առանց որևէ նախնական ծրագրավորման, խթանվելով սնունդով՝ աշխատացրին ռոբոտին՝ առաջ և հետ տանելով խոչընդոտներից:
Նախագծի վրա աշխատող գիտնականներից մեկն ասում է, որ տվյալ նախագիծը բաց է և սպասում է մասնագետների գնահատականներին: Անգամ եթե այդ գնահատականները քննադատական լինեն, ներկայացված արդյունքներն արդեն տպավորիչ են: «Մենք գիտենք,- ասում է գիտնականը,- որ ունենք նեյրոնների ճիշտ քանակ, որոնք միացված են իրար ճիշտ այնպես, ինպես որ կենդանիների մոտ, և նրանք այնպես են կազմակերպված, որ որոշ նեյրոններ ստանում են տեղեկատվություն, իսկ մյուսները՝ բաշխում»:
Նախագիծը նպատակ ունի ստեղծելու ճկուն մարմնով ռոբոտ՝ առաձգական մկաններով:
Որդի թվային տարբերակը կհայտնվի համացանցում հունիս ամսին՝ թույլ տալով յուրաքանչյուրին աշխատելու նախագծի վրա:
Նախագծի հեղինակը նշում է, որ դրա համընդհանուր և բաց լինելը նախագծի հիմնական գրավականներից է:
Մինչ օրս նախագծում ներդրումներ են ունեցել ավելի քան 60 մարդ` 15 երկրներից:

Այժմ նախագիծը բաժանվել է փոքր ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրը աշխատում է տարբեր տարրերի հետ. մի խումբը աշխատում է մոդելի ֆիզիկական և մեխանիկական հատկանիշների վրա, մյուսը՝ նեյրոնների, մկանների և այլն:

Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
Աղբյուրը՝ www.cnn.com

0 մեկնաբանություն:

Post a Comment