Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 6, 2015

Ոսկեգույն փաթեթավորման թուղթը

Մի մարդ քրտնաջան աշխատում էր՝ օրվա հացի փողը վաստակելու համար: Մի տարի, Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ նա պատժեց իր հնգամյա դստերը ՝ տեսնելով, որ աղջնակն օգտագործել է իրենց ընտանիքում եղած ոսկեգույն փաթեթավորման թղթի միակ փաթեթը:

Քանի որ գումարը քիչ էր, նա ավելի բարկացավ, երբ տեսավ, որ Սուրբ Ծննդյան նախօրեին իր երեխան օգտագործել է ամբողջ փաթեթավորման թանկարժեք, ոսկե թուղթը մի կոշիկի տուփ փաթեթավորելու համար ու դրել այն տոնածառի տակ: Հորը նաև մտահոգում էր այն, թե որտեղից իր աղջնակին գումար, որով որ նա գնել է կոշիկի տուփի մեջ եղածը:
Այնուամենայնիվ, հաջորդ առավոտյան փոքրիկ աղջնակը՝ հուզմունքով լի, բերեց նվերի տուփը, տվեց իր հայրիկին և ասաց. «Սա քեզ համար է, պա՛պ»:
Տուփը բացելիս, հայրը ամաչեց իր նախկին պահվածքից՝ զղջալով, որ պատժել է իր աղջկան: Բայց երբ նա բացեց տուփը, տեսավ, որ այն դատարկ է և կրկին զայրացավ. «Չգիտե՞ս, դու, օրիո՛րդ»,-խստորեն ասաց նա,-«երբ մեկին նվեր ես տալիս, ենթադրվում է, որ փաթեթի մեջ ինչ-որ մի բան պետք է լինի»:
Նրա տխուր աչքերից արցունքներ էին գլորվում, երբ գլուղը վեր բարձրացրեց ու շշնջաց. «Պապ, այն դատարկ չէ: Ես լիքը համբույրներ եմ լցրել դրա մեջ»:
Հայրը կոտրվեց: Նա ծնկների վրա ընկավ գետնին և ձեռքերը դրեց իր թանկագին աղջնակի վրա: Նա աղաչում էր՝ ներել իրեն իր ավելորդ զայրույթի համար:
Կարճ ժամանակ անց մի դժբախտ պատահարից աղջիկը զոհվեց: Ասում են, որ հայրը այդ տուփը իր մահճակալի մոտ էր պահում իր ամբողջ մնացած կյանքում:
Երբ էլ որ նա հուսահատված էր լինում, կամ էլ ստիպված էր դժվար խնդիրներ դիմակայել, նա կբացեր այդ տուփը, մի երևակայական համբույր կհաներ միջից ու կվերապրեր իր անուշիկ աղջկա սերը, որը որն այդ տուփի մեջ էր ամփոփվում:
Իրականում, մեզանից յուրաքանչյուրին տրված է այդ անտեսանելի ոսկե տուփը՝ լցված մեր երեխաների, ընտանիքի, ընկերների ու Աստծո անվերապահ սիրով ու համբույրներով: Չկա ավելի թանկ մի բան, որ որևէ մեկը կարող էր ունենալ:
Հ.Գ. Իմ կողմից կավելացնեմ, որ միմիայն պետք է լինել բարի, ներողամիտ ու միշտ սիրով լի: Եթե Դոստոևսկին ասում էր «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», ապա ես կասեմ «Բարությունը կփրկի աշխարհը»:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը` www.weboflove.org

0 մեկնաբանություն:

Post a Comment