Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 17, 2015

Ինչպես օգտագործել ենթագիտակցությունը՝ կյանքը փոխելու համար

«Երբեք մի քնեք առանց ձեր ենթագիտակցությանը խնդիր տալու»:- Թոմաս Էդիսոն
Ձեր ենթագիտակցությունը սիրում է աշխատել, երբ ձեր մարմինը զբաղված է ուրիշ՝ հեշտ գործերով: Ես սա կարող եմ հեշտորեն ապացուցել, երբ հարցնեմ ձեզ, թե ինչքան լավ մտահղացումներ եք ունեցել մեքենա վարելու կամ ցնցուղ ընդունելու ժամանակ: Երբ դուք հանգիստ եք, դեռ մի փոքր էլ ցրված, ձեր միտքը ամենալավ վիճակում է:

Ենթագիտակցությանը խնդիրներ տալը կօգնի՝
  • Բարելավելու ձեր մոտիվացիան
  • Ձեզ ավելի երջանիկ զգալու
  • բարձրացնելու ձեր զգացմունքային բանականությունը։
Դուք կտեսնեք տարբերությունը ոչ պակաս, քան մեկ ամսից:
Իմ վերջին խնդրանքն այս էր.
«
Խնդրում եմ տուր ինձ համբերություն աշխատանքի գնալիս և թույլ տուր նույնիսկ վայելել իմ ժամանակը ավտոմեքենայումս»:
Առաջիկա ա
մսվա ընթացքում ես վայելում էի իմ աշխատանքի գնալը:
Իմ ամենավերջին խնդրանքն այս է.
«Եկեք գտնենք ստեղծարար ուղիներ իմ բլոգը զարգացնելու համար»:
Ես այս մոտեցումն եմ ընտրել, որովհետև սա կդիմի իմ ենթագիտակցությանն ու կգործի առօրյայում, որպեսզի դա իրականանա: Ընդամենը մի քանի օր առաջ եմ ես դա խնդրել, բայց արդեն աշխատում է: Փոխանակ մարդկանց խնդրեմ՝ քվեարկեն իմ բլոգի համար սոցիալական ցանցերում, որոնք գնահատել էին «Stumble Upon» և «Dig» հոդվածները, փոխեցի իմ շփման ձևը: Ես հիմա ինչ-որ մեկի ընկերն եմ, նրանց հաճոյախոսություններ եմ անում (միայն, եթե արժանի են) և ասում եմ, որ եթե երբևէ օգնության կարիք ունենան, ինձ անպայման հաղորդագրություն ուղարկեն: Նրանք շատ ավելի պատրաստակամ են օգնելու ինձ:
Մտածելակերպ
Իմ մտածելակերպը փոխվում է՝ ենթագիտակցությունս կոնկրետ հարցի շուրջ կենտրոնացնելով: Սկսում եմ տեսնել նոր անկյուններ, որոնք ես նախկինում երբեք չէի տեսել: Այս ենթագիտակցական խնդրանքները աշխատում են ոչ միայն անձնական հարցերում, այլ նաև աշխատանքի հետ կապված մտահոգությունների դեպքում:

3
քայլով խնդրանքը տևում է ընդամենը 5 րոպե:
1-
ին քայլ
Մինչ լույսն անջատելը՝ փակեք ձեր աչքերը և մեկ րոպե մտածեք ենթագիտակցությանը տրվող խնդրի մասին: Դա կարող է լինել՝ ինչ պատահի: Ես կսկսեի քչից, այնուհետև կընդարձակեի այն: Ես չէի խնդրի, որ ամսվա վերջում տիեզերագնաց դառնամ: Ձեր ենթագիտակցությունը լավն է, բայց ոչ այդչափ:
2-րդ քայլ
Մեկ րոպե ինքներդ ձեզ համար պատկերացրեք, որ կարող եք անել այդ բանը: Անկախ նրանից ՝ դա աշխատանքի գնալուց առաջ վազելն է, թե առողջ սնունդ ընդունելը, դուք պետք է պատկերացնեք ձեզ այդ գործը կատարելիս, որը խնդրելու եք ձեր ենթագիտակցությանը: Ասենք թե, ցանկանում եք վազել աշխատանքի գնալուց առաջ: Պատկերացրեք ձեզ սովորականից մի քանի րոպե շուտ արթնանալիս, սպորտային հագուստ և կոշիկներ հագնելիս և մաքուր օդ դուրս գնալիս: Հետո սկսում եք վազել, դիտում եք արևածագը շենքերի վերևում, թռչունները երգում են, և դուք ձեզ հիանալի եք զգում:
3-րդ քայլ
Մեկ րոպե պատկերացրեք, թե ինչ զգացմունքներ կունենաք, երբ այդ նոր գործը կատարած լինեք: Ինչպե՞ս ձեզ կզգաք, երբ ետ գաք տուն առավոտյան վազքից հետո: Խանդավա՞ռ: Ինչ էլ ցանկանաք զգալ, տպավորություն կստեղծվի, որ արդեն առաջացրել եք այդ զգացմունքը ձեր ներսում: Թողեք այն խորանա, այնուհետև գնացեք քնելու և թույլ տվեք ձեր ենթագիտակցությանը անելու մնացած աշխատանքը:
Ձեր ենթագիտակցական միտքը ցանկանում է օգնել ձեզ՝ բարելավելու ձեր կյանքը. դուք պարզապես պետք է վստահեք նրա հսկայական ռեսուրսներին և թույլ տաք, որ անի իր գործը:
Աշխատանքը ձեր խնդրանքը իրական է դարձնում
Դուք միգուցե ցանկություն չունենաք վազելու ձեր առաջին ենթագիտակցական խնդրանքից հետո, բայց պատկերացրեք ձեզ այդ անելիս մոտակա 2 շաբաթների ընթացքում: Հետո պարզապես վերցրեք ձեր սպորտային պարագաները և գնացեք հինգ րոպեանոց զբոսանքի: Այս փոքր քայլերը ձեզ կտրամադրեն ձեր վազքի ռեժիմին: Մի քանի շաբաթ հետո պարզապես գնացեք վազելու: Այժմ, երբ դուք ունեք վազքին վերաբերող զգացմունքները, դրանք կառաջնորդեն ձեզ դեպի այդ գործողությունը:  

Թույլ տալով, որ զգացմունքային ազդակը գործի՝ դուք կստեղծեք դրդապատճառ, որը կօգնի իրականացնելու ձեզ երջանիկ դարձնող բաներ:

Թարգմանությունը՝ Նելլի Հարությունյանի
Աղբյուրը՝ www.thechangeblog.com 

0 մեկնաբանություն:

Post a Comment