Հնարավոր է՝ այս տվյալները 20-40 տարի առաջ պարզապես չէին ուսումնասիրվել, բայց մենք շարունակում ենք սրբորեն հավատալ նրան,
ինչ մեզ ինչ-որ մի ժամանակ սովորեցրել են: Հավանաբար պետք է պարբերաբար վերապատրաստման դասեր անցնել իմանալու համար մեր մոլորակի վերջին նորությունները: Չէ՞ որ կպարզվի, որ մեր մադրկային համամատաբար կարճ կյանքի ընթացքում աշխարհը հասցրել է կրել լուրջ փոփոխություններ: Իսկ Երկրի
կյանքի տևողության տեսակետից դա տեղի ունեցել նաև շատ արագ: Այս ապշեցուցիչ փաստերը ձեր առաջ նոր բաներ կբացահայտեն երկրի մասին։
«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Monday, May 29, 2017
10 ցնցող առասպելներ, որոնց մենք հավատում ենք դպրոցական նստարանից
Author:
INTEREST
Label:
բնագիտություն,
Հետաքրքիր,
Սաբինա Դավթյան
Thursday, May 18, 2017
Մարիո Բենեդետտին ուրուգվայցի լրագրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ ու գրականագետ է։ Նա իտալացի էմիգրանտների զավակ էր՝ ծնված 1920թվին Ուրուգվայում։ Հայրը փոքրիկ դեղատուն ուներ, որն էլ նրանց ապրուստի միջոցն էր քիչ թե շատ ապահովում։ Բենեդետտին հաճախել է գերմանական դպրոց, հետո շարունակել կրթությունը վարժարանում, բայց չի ավարտել ֆինանսական հանգամանքներից ելնելով։
14 տարեկանից նա ստիպված էր վաստակել մեքենաների պահեստամասեր արտադրող ֆիրմայում, բայց չորս տարի անց տեղափոխվել է Արգենտինա՝ Բուենոս Այրես, որտեղ մի փոքրիկ հրատարակչությունում սղագրող է աշխատել։ Այնուհետև փոխել է մի շարք գրասենյակներ ու խմբագրատներ, որոնք էլ նրա կյանքի դպրոցն են եղել։ 1945 թվականից Բենեդետտին վերադարձել է Մոնտեվիդեո և աշխատանքի անցել «Մարչա» շաբաթաթերթում, որտեղ էլ աշխատել է մինչև 1974 թվականը, երբ թերթը իշխանությունների ճնշման տակ փակվեց։ 1954 թվականից եղել է թերթի՝ գրականության բաժնի վարիչը։
Author:
INTEREST
Label:
իսպաներենի խումբ,
Մարիո Բենեդետտի,
Նարինե Բարսեղյան
Monday, May 15, 2017
Անտոնիո Մաչադո
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
Դիանա Տատինցյան,
իսպաներեն,
Նարինե Բարսեղյան
Saturday, May 13, 2017
Երկու բանաստեղծություն Միգել Էռնանդեսից
Author:
INTEREST
Label:
Դիանա Տատինցյան,
Էդուարդ Մովսիսյան,
Միգել Էռնանդես,
Նարինե Բարսեղյան
Wednesday, May 10, 2017
Նա եկավ երեք վերքերով/ Միգել Էռնանդես
Միգել Էռնանդեսը 20-րդ դարի առաջին կեսի իսպանացի հայտնի բանաստեղծ է։ Համակարգված կրթություն չի ստացել, իր տաղանդը զարգացրել է ինքնակրթությամբ։
Միգել Էռնանդեսը մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին հանրապետականների կողմից, Գրողների միջազգային երկրորդ կոնգրեսում հանդես է եկել ֆաշիզմի դեմ ելույթով։ Ինչ-ինչ պատճառներով փորձել է լքել իր երկիրը, բայց ձերբակալվել է, բանտարկվել, այնուհետև դատապարտվել մահվան։ Բայց հասարակության ճնշման տակ դատավճիռը փոխվել է 30 տարվա բանտարկությամբ։ Գրողը մեկ տարի անց թոքախտից մահացել է բանտում։
Միգել Էռնանդեսի բանաստեղծություններից շատերը երգ են դարձել։
Ընտրությամբ իսպաներենի խումբը թարգմանաբար ներկայացնում է.
Թարգմանությունը՝ Մերի Երանոսյանի
Խորհրդատու՝ Նարինե Բարսեղյան
Ընտրությամբ իսպաներենի խումբը թարգմանաբար ներկայացնում է.
Նա եկավ երեք վերքերով
Եկավ երեք վերքերով՝
Մեկը սիրուց,
Մեկը մահից,
Մեկն էլ կյանքից:
Գալիս է երեք վերքերով՝
Մեկը կյանքից,
Մեկը սիրուց,
Մեկն էլ մահից:
Ես` երեք վերքերով՝
Մեկը կյանքից,
Մեկը մահից,
Մեկն էլ սիրուց:
Թարգմանությունը՝ Մերի Երանոսյանի
Խորհրդատու՝ Նարինե Բարսեղյան
Author:
INTEREST
Label:
իսպաներենի խումբ,
Մերի Երանոսյան,
Միգել Էրնանդես,
Նարեինե Բարսեղյան,
սեր
Saturday, May 6, 2017
Գետը քաղաքում
Author:
INTEREST
Label:
10-րդ դասարան,
11-րդ դասարան,
Աննա Մարության,
Գեղարվեստական,
Գիյոմ Ապոլիներ,
Ժակ Պրևեր
Thursday, April 27, 2017
Էրիխ Ֆրոմմ. Մարդկանց դժբախտ ճակատագիրը նրանց չարած ընտրության հետևանքն է
Author:
INTEREST
Label:
Դիանա Տատինցյան,
Հետաքրքիր նյութեր,
Ֆրոմմ
Monday, April 24, 2017
Ճշմարիտ մարդու 10 հատկանիշ
«Իրեն չկեղծող» արտահայտությունն
այսօր շատերի
համար ուղղակի
աչք
ծակող խոսք է։
Սակայն ի՞նչ
է դա
նշանակում. ի՞նչ
է նշանակում
«իրեն չկեղծող» անձնավորություն լինել։
Իրեն
չկեղծողը իրականն է,
իսկականը, ճշմարիտը։ Լինել իրեն չկեղծող՝ նշանակում
է ինքդ քեզ նման լինելու խիզախությունն
ունենալ՝ անտեսելով, թե ինչ կմտածեն քո
մասին մարդիկ
և ինչ
կխոսեն քո
հետևից։
Ճշմարիտ մարդկանց հեշտ
է ճանաչել նրանց արարքներից, առանձնահատկություններից և
իհարկե նրանից,
թե ինչպես
են նրանք
հարաբերվում աշխարհի հետ։
Ահա այն 10 հատկանիշները,
որոնք հատուկ
են ճշմարիտ
մարդկանց։
Author:
INTEREST
Label:
ինքնահարգանք,
կեղծիք,
Հետաքրքիր,
ճշմարիտ մարդ,
Նինա Կարապետյան
Thursday, April 20, 2017
Պասկալի խաղադրույքը: Մեծ բլեֆ, թե՞ ճանապարհ դեպի ռացիոնալ ընտրություն
Եթե Աստված գոյություն ունի, ու դուք խաղադրույք եք արել դրա վրա, ուրեմն դուք ամբողջը կշահեք. եթե նա չկա, բայց դուք հավատում եք նրա գոյությանը, ոչինչ չեք կորցնում: Այս սիլլոգիզմը՝ հայտնի որպես «Պասկալի խաղադրույք», ամբողջ աշխարհում հայտնի է ավելի քան երեք հարյուր տարի: Բայց ի՞նչ է դա. երկաթե տրամաբանություն, թե՞ ազարտ խաղամոլի՝ ռուլետկայի վերածած խաղ: Ո՞րն է առաջին անգամ աստծո գույություն չունենալը հնարավոր համարող այդ խաղադրույքի նշանակությունը։ Արդյո՞ք պետք է մեզ հավատքի ռացիոնալացման մեխանիզմը: Գրականագետ, համալսարանի ասպիրանտ Լիխայ Էդ Սայմոնը պատմում է Պասկալի խաղադրույքի պատմության և առաջացման նախադրյալների մասին, դրա նշանակության, դրա շուրջ կասկածների և մեր ժամանակների հետ կապի մասին:
Author:
INTEREST
Label:
խաղադրույք,
Հետաքրքիր,
մոնոկլեր,
Պասկալ,
ռացիոնալականացում,
Սաբինա Դավթյան