Տխուր պատերազմներ
Տխուր պատերազմներ,
եթե սերը չի պատճառը,
Տխուր, տխուր:
Տխուր զենքեր,
Եթե բառերը չեն զենքեր,
Տխուր, տխուր:
Տխուր մարդիկ,
Եթե չեն մեռնում սիրուց,
Տխուր տխուր։
Տխուր պատերազմներ,
եթե սերը չի պատճառը,
Տխուր, տխուր:
Տխուր զենքեր,
Եթե բառերը չեն զենքեր,
Տխուր, տխուր:
Տխուր մարդիկ,
Եթե չեն մեռնում սիրուց,
Տխուր տխուր։
Թարգմանությունը իսպաներենից`
Էդուարդ Մովսիսյանի
Էդուարդ Մովսիսյանի
Ազատության համար
Ազատության համար արյուն եմ թափում, պայքարում եմ, ողջ եմ մնում.
Ազատության համար եմ իմ աչքերն ու ձեռքերը,
Առատաձեռն ու գերի ծառի նման,
Վիրաբույժներին տալիս:
Ազատության շնորհիվ ես ավելի շատ սրտեր եմ զգում իմ կրծքում
Քան ավազներ, ու փրփուր են տալիս իմ երակները,
Ու ես պատրաստ եմ մնալ հիվանդանոցներում,
Ու բինտերն ինձ կպարուրեն շուշանների նման:
Քանի որ ազատությունը դատարկ ակնախոռոչների տեղում
կդնի դեպի ապագան նայող երկու ակնաքար.
Ու նոր ձեռքեր ու ոտքեր՝ անդամահատ մարմնի վրա
դեպի ապագան քայլելու համար,
Կծնվեն նոր թևեր թռիչքի համար
մարմնիս մասունքներից` ամեն վերքիս հետ կորսված:
Թեև տապալված ծառի եմ նման,
բայց բողբոջում եմ,
Ու դեռ կենդանի եմ:
Թարգմանությունը իսպաներենից`
Դիանա Տատինցյանի
Դիանա Տատինցյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment