Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, April 23, 2018

Ինչ կա-չկա


Օրենքները՝ մագաղաթի վրա

Ըստ ավանդույթի՝ բրիտանական օրենքները գրվում են բարակ մագաղաթի վրա, ինչը պատրաստվում է կենդանու կաշվից: Այժմ Լորդերի Պալատի անդամները տարակարծիք են՝ հետևել այս ավանդույթին, թե փնտրել ավելի մատչելի տարբերակ:
Խորհրդարանի պահպանողական անդամները, հիմնվելով նրա վրա, որ օրենքները կարևոր են և հզոր, պնդում են, որ դրանք պետք է գրանցվեն այս ձևով, որպեսզի հնարավորին չափ լավ պահպանվեն:
Saturday, April 21, 2018

Հինգ գիտական փաստ իրականության վրա մտքի ազդեցության մասին

2000-ականների սկզբին գիտնականները բացահայտեցին մի շարք շշմեցուցիչ փաստեր, որոնք հակասում են այն ամենին, ինչին մեզ սովորեցրել է հավատալ գիտությունը վերջին 300 տարիների ընթացքում: Այս բացահայտումները այնքան արմատական են, որ ստիպում են վերանայել տիեզերքի կառուցվածի մասին գոյություն ունեցող բոլոր տեսությունները, նաև ցույց են տալիս մեզ ինքնաճանաչման նոր ճանապարհներ: Պատմենք ավելի մանրամասն:
Friday, April 13, 2018

Ինչ կա-չկա


Նարնջագույն ձյուն 

Ձյունը Սիբիրում նարնջագույն է դարձել, երբ հանդիպել է Աֆրիկայի՝ Սահարայի անապատից փչվող փոշուն: Երկուշաբթի հարավային Ռուսաստանում դահուկորդները ակատես են եղել բնության այդ հազվադեպ երևույթին, և սոցիալական ցանցերում կատակել են, թե իրենք ոչ թե սարի գագաթին են, այլ Մարսի վրա:
Tuesday, April 3, 2018

Մորիս Կարեմ/ Ազատություն

Մարիս Կարեմ
Մարիս Կարեմը 20-րդ դարի ֆրանսալեզու ակնառու բանաստեղծներից մեկն է, հեղինակ է 60 բանաստեղծական ժողովածուների։ 1972 թվին նա Փարիզում հռչակվել է որպես «պոետների արքա», իսկ նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուների։

Monday, March 26, 2018

Լայլա Գիֆտի Ակիտայի ասույթները՝ միասին ապրելու մասին

Լայլա Գիֆտի Ակիտա
«Ապրել միասին» նախագծի շրջանակներում՝ Լայլա Գիֆտի Ակիտայի ասույթները
Tuesday, March 13, 2018

Միկրոպատմվածքներ


Աուգուստո Մոնտեռոսո

Ձին` Աստծուն պատկերացնելիս 

«Ինչ էլ որ ասեն, այն միտքը, որ երկինքը բնակեցված է ձիերով և ձիու կերպարանքով Աստված է այն գլխավորում, հակառակ է լավ ճաշակին և պարզ տրամաբանությանը,-օրեր շարունակ մտորում էր ձին:- Ամբողջ աշխարհը գիտի,- շարունակում էր իր մտորումները,- որ եթե Ձիերս ընդունակ լինեինք պատկերացնելու Աստծունկպատկերացնեինք նրան հեծյալի տեսքով»։
Thursday, March 8, 2018

Հեդոնիստական հարմարվողականություն. արդյո՞ք ամեն ինչին ենք հարմարվում


Ո՞րն է կարևոր՝ արտաքին տեսքը, հարստությունը, թե՞ տպավորությունը: Տորոնտոյից անկախ գիտնական Ժանետտ Բիկնելլը՝ այն բաների մասին, որոնց վրա չի ազդում «հեդոնիստական ​​ադապտացիան»՝ հարմարվելը նրան, ինչ ունենք և դադարելը դրանից հաճույք ստանալուց։

Monday, March 5, 2018

Ժակ Պրևեր, Ազատություւնը



Ազատությունը
Ոչ թե լքելն է,այլ վերադառնալն ու գործելն է։
Ազատությունը
Վերցնելը չէ, այլ հասկանալն ու սովորելը։
Sunday, March 4, 2018

Հյուսիսային Բևեռը շուտով կհայտնվի… Լոնդոնում



Լավ կլինի, որ Սանտա Կլաուսը պատրաստվի տեղափոխությանը և լավացնի իր անգլերենը: Հյուսիսային Բևեռը շարժվում է Լոնդոնի ուղղությամբ, ընդ որում՝ բավականին արագ: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել միաժամանակ մի քանի երկրի գիտնականները, որոնք մոդելավորում են մեր մոլորակի վիճակը Grace արբանյակի տվյալների հիման վրա: