Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, April 13, 2018

Ինչ կա-չկա


Նարնջագույն ձյուն 

Ձյունը Սիբիրում նարնջագույն է դարձել, երբ հանդիպել է Աֆրիկայի՝ Սահարայի անապատից փչվող փոշուն: Երկուշաբթի հարավային Ռուսաստանում դահուկորդները ակատես են եղել բնության այդ հազվադեպ երևույթին, և սոցիալական ցանցերում կատակել են, թե իրենք ոչ թե սարի գագաթին են, այլ Մարսի վրա:
Նարնջագույն ձյունը անցել է արևելք՝ ազդելով Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի և Վրաստանի վրա:

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Գևորգ Հովհաննիսյանի


Թղթե լապտերների փառատոն
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Թայվանում՝ մասնակցելու համար թղթե լապտերների ամենամյա փառատոնին, որը նշում է Չինական Նոր տարվա տասնհինգօրյա տոնակատարությունների ավարտը:
Երկինք ուղարկելուց առաջ մարդիկ զարդարում են իրենց լապտերները նկարներով և լավագույն մաղթանքներով: Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ են հավաքվում այդ ցուցադրությունն անձամբ դիտելու:
Աղբյուրը

Թարգմանությունը՝ Լիանա Վահանյանի

Առյուծը՝ քաղաքում
Մի մարդ նկարահանել է, թե ինչպես է սարի առյուծը քայլում Լոս Անջելեսի մատույցներում: Ոստիկանությունը զգուշացրել է բնակիչներին մնալ տներում։ Իսկ մի պահ կարող եք տեսնել, թե ինչպես է առյուծը ճանկռում ինչ-որ մեկի տան դուռը:
Միջադեպն ավարտվել է նրանով, որ վայրի բնության աշխատակիցները, օգտագործելով հանգստացնող դեղամիջոց, սրսկել են առյուծին, բեռնել նրան բեռնախցիկը և հեռացրել այդ տարածքից:

Թարգմանությունը՝ Ռիմա Սիմոնյանի


Շշով ամենահին նամակը

Պերտ քաղաքի լողափում ավստրալացի մի կին աղբը հավաքելու ժամանակ գտել է շշով ամենահին նամակը։
Գիտնականների հետազոտությունները տարել են նրանց 1886 թվականի Գերմանիա։ Շշում գտնվող նամակը գերմանացի մի կապիտանից է, որը գրել է տարեթիվը և նավի անվանումը։
Շիշը նամակի հետ միասին այժմ ցուցադրվում է Արևմտյան Ավստրալիայի թանգարանում։

Աղբյուրը


Փողոցում բլիթներ ուտող տղամարդը

Ֆլորիդայում 21-ամյա մի տղամարդ սոցցանցում իր մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո պատասխանատվության է կանչվել ոստիկանության կողմից։ Տեսանյութում երևում է, թե նա ինչպես է փակում ճանապարհը, ապա, նստած սեղանի մոտ դրված աթոռին, բլիթներ ուտում։
Ոստիկանությունը մեղադրել է կատակասերին ճանապարհի խոչընդոտման և երթևեկության խանգարման մեջ։ Նա չի ձերբակալվել, բայց պարտավորվել է ներկայանալ դատարան դեպքի առիթով։


Հոլլիի փառատոնը Հնդկաստանում
Հոլլին Հնդկական փառատոն է։ Մարդիկ այն տոնում են ամեն տարի։ Այն տեղի է ունենում լիալուսնի վերջին օրը։
Հոլլին խորհրդանիշն է նրա, որ բարին միշտ հաղթում է չարին։ Դա նաև ձմռան ավարտի ժամանակն է։ Տոնելու համար մարդիկ օգտագործում են գունավոր փոշիներ։
Բոլորը մասնակցում են փառատոնին։ Այն համախմբում է մարդկանց։
Աղբյուրը

Թարգմանությունը՝ Գոհար Սմբաթյանի

Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment