2000-ականների սկզբին գիտնականները բացահայտեցին մի շարք շշմեցուցիչ փաստեր, որոնք հակասում են այն ամենին, ինչին մեզ սովորեցրել է հավատալ գիտությունը վերջին 300 տարիների ընթացքում: Այս բացահայտումները այնքան արմատական են, որ ստիպում են վերանայել տիեզերքի կառուցվածի մասին գոյություն ունեցող բոլոր տեսությունները, նաև ցույց են տալիս մեզ ինքնաճանաչման նոր ճանապարհներ: Պատմենք ավելի մանրամասն:
Առաջ ընդունված էր մտածել, որ Տիեզերքը կազմված է մեկուսացած օբյեկտներից՝ անտոմներից, որոնք աննշան ազդեցություն են գործում մեկը մյուսի վրա: Քվանտային տեսությունները պնդում են այլ բան. ֆիզիկական մարմինները կազմված են անդադար փոփոխվող էներգետիկ դաշտերից և անխզելիորեն կապված են միմյանց: Եթե ընդունենք, որ մենք Տիեզերքի էներգետիկ դաշտի լիիրավ անդամ ենք, ապա այլևս չենք կարող պատկերացնել մեզ որպես բնության հզորության առջև անզոր, պասսիվ դիտորդ: Պետք է մտածենք, որ մենք մեր շուրջը կատարվող փոփոխությունների գործակալ ենք:
Փաստ 1. Տիեզերքը, մեր աշխարհը և մեր մարմինները ձևավորվել են միասնական էներգետիկ դաշտից, որը գիտականորեն ճանաչվել է 20-րդ դարում և այժմ կոչվում է Դաշտ, Քվանտային հոլոգրամ կամ բնության Խելք:
Փաստ 2. Դաշտի օբյեկտները, որոնք ի սկզբանե ֆիզիկապես կապված էին, իսկ հետո բաժանված, շարունակում են այնպես պահել իրենց, կարծես առաջվա նման կապված են:
Փաստ 3. Մարդու ԴՆԹ-ն անմիջական ազդեցություն ունի դաշտում կատարվող ամեն ինչի վրա:
Փաստ 4. Մարդու համոզմունքները և հույզերը փոխում են ԴՆԹ-ն, որը անմիջականորեն ազդում է այն ամենի վրա, ինչը տեղի է ունենում դաշտում:
Փաստ 5. Երբ մենք փոխում ենք սեփական մարմնի և շրջակա աշխարհի վերաբերյալ մեր համոզմունքները, նրանք նյութականացվում են իրական կյանքում: Երևում է՝ իրականության կառուցվածքի մասին թեորեմներում պակասող օղակը մարդու գիտակցությունն է: Այն ամենևին մեկուսաված չէ շրջակա աշխարհից: Այն կարելի է նմանեցնել մի թելի, որը միլիոնավոր այլ թելերի հետ միասին կազմում է ամբողջական գործած կտավ:
Վերջին տարիների ընթացքում գիտնականները ստեղծել են սարքեր, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ֆիքսել քվանտային էներգիայի վարքի տարօրինակությունները: Օրինակ՝
-քվանտային էներգիան կարող է գոյատևել 2 տարբեր վիճակներում՝ մասնիկային և ալիքային.
-քվանտային մասնիկը կարող է միաժամանակ գտնվել մի քանի վայրերում. բայց որքան էլ միմյանցից հեռու գտնվեն քվանտային մասնիկները, նրանք այնպես են գործում, կարծես առաջվա պես կապված են.
-քվանտային մասնիկների համար չկան անցյալ և ապագա հասկացությունները. նրանք գոյություն ունեն միայն այստեղ և հիմա:
Դե, հիմա խորհեք՝ եթե մասնիկները, որոնցից մենք բաղկացած ենք, վայրկենաբար հաղորդակցվում են միմյանց հետ, կարող են միարժամանակ գտնվել երկու տարբեր տեղում և նույնիսկ փոխում են իրենց անցյալը ներկայում արված ընտրության միջոցով, ապա մենք էլ կարող ենք դա անել: Երբ մենք ընտրում ենք նոր աշխատանք, հարաբաերություններ ենք հաստատում, վճռում ենք ազատվել մահացու վտանգավոր հիվանդությունից, կամ, հակառակը, դժվարությունների առջև հանձնվում ենք, մենք նորից ենք գրում իրականության կոդը: Մեր կատարած յուրաքանչյուր ընտրություն շարժման մեջ է դնում փոփոխությունների ալիքը:
Համոզմունքները որոշում են մեր ապրելակերպը: Նրանցից կախված է ամեն ինչ՝ սկսած մեր առավոտյան ծեսերից և նորարարություններից, որոնց օգնությամբ մենք փորձում ենք բարելավել մեր կյանքը, մինչև պատերազմներում օգտագործվող ավերիչ տեխնոլոգիաները: Այլ կերպ ասած, ամբողջ աշխարհը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր համոզմունքների արտացոլումը: Մեր կյանքը այն է, ինչին մենք հավատում ենք. և՛ հնարավորությունները, և՛ սահմանափակումները ստեղծված են մեր գիտակցության կողմից: Եթե համոզմունքները որոշում են մեր ամբողջ կյանքը, ապա առանցքայինն այն հարցն է, թե որտեղից են նրանք առաջանում: Ամեն օր մենք յուրացնում ենք այն, ինչ ասում է մշակույթը, գիտությունը, կրոնը, և աշխարհի մասին գիտելիքները վերածվում են հավատալիքների: Իսկ եթե այդ գիտելիքները ճշմարիտ չե՞ն: Ակնհայտ է, որ ոչ ճիշտ համոզմունքները չեն կարող ամուր հիմք լինել կյանքի համար: Օրինակ՝ մեզ սովորեցնում են, որ մենք կյանքի փոքրիկ մասնիկներ ենք, որ կարճ ժամանակով հայտնվում ենք կյանքի հոսքում՝ սահմանափակված տարածության, ատոմների և ԴՆԹ-ի օրենքներով: Այսպիսի հայացքը կյանքի նկատմամբ ենթադրում է, որ ապրելով այս աշխարհում՝ մենք չնչին ազդեցություն ենք ունենում ցանկացած բանի վրա, իսկ երբ հեռանում ենք, Տիեզերքը նույնիսկ չի նկատում մեր բացակայությունը: Բոլոր դարերում եղել են մարդիկ, որոնք հրաժարվել են ընդունել այն սահմանափակումները, որոնք աշխարհը դնում է մարդու վրա: Նրանք որոնումներ են ձեռնարկել իրենց վերագրված սահմաններից դուրս։ Նրանք մեկուսացրել են իրենց աշխարհից և դեն նետել այն ամենը, ինչ իրենց սովորեցրել են: Ծայրահեղ զրկանքների դիմաց պարգևը նոր ազատությունն է եղել և աներևակայելի ֆիզիկական կարողությունները:

ԱղբյուրըԹարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment