Օրենքները՝ մագաղաթի վրա
Ըստ
ավանդույթի՝ բրիտանական օրենքները գրվում են բարակ
մագաղաթի վրա, ինչը պատրաստվում է կենդանու կաշվից: Այժմ Լորդերի Պալատի անդամները
տարակարծիք են՝ հետևել այս ավանդույթին, թե փնտրել ավելի մատչելի տարբերակ:
Խորհրդարանի
պահպանողական անդամները, հիմնվելով նրա վրա, որ օրենքները կարևոր են և հզոր,
պնդում են, որ դրանք պետք է գրանցվեն այս ձևով,
որպեսզի հնարավորին չափ լավ պահպանվեն:
Չնայած
նրան, որ 80 000 ֆունտ ստերինգը մեկ տարվա ընթացքում չափազանց մեծ գումար է թվում,
մագաղաթ մատակարարող ընկերության մենեջերը պնդում է, որ երկարաժամկետ ծախսերը շատ քիչ են ստացվում: Ազատությունների մեծ խարտիան, որը կարևոր
փաստաթուղթ է համարվում սկսած 1215թվից, մեկ դարի համար ընդամենը վեց ֆունտ է
արժեցել: Ավելին, մագաղաթը կարող է ծառայել
ավելի քան 5 000 տարի:
Թարգմանությունը՝ Արտակ Նշանյանի
Պրոֆեսոր Ստիվեն Հոքինգը
Բրիտանացի հռչակավոր ֆիզիկոս. պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը մահացել է 76 տարեկան հասակում: Ծնվել է 1942 թվականին։ Նա Օքսֆորդի ֆիզիկայի ֆակուլտետը ավարտել է գերազանց և ստացել ֆիզիկոսի որակավորում, իսկ դիպլոմային հետազոտությունը տիեզերքի մասին կատարել Քեմբրիջի համալսարանում: Բժիշկները հայտնաբերել են նրա մոտ հենաշարժողական նյարդային հազվագյուտ հիվանդություն, որի պատճառով անդամալույծ է դարձել: Դրանից հետո նրան ընդամենը մի քանի տարվա կյանք տվեցին ապրելու: Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում էր ցնցող հայտնագործություններ անել՝ մասնավորապես ապացուցելով Էնշտեյնի հարաբերականության տեսությունը, և այն, որ տիեզերքը առաջացել է մեծ պայթյունից և կվերջանա սև անցքերով: Նրա հրատարակած գիրքը՝ A Brief History of Time-ը ( Ժամանակի հակիրճ պատմությունը) վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով: Ֆիզիկոսն իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, սակայն հաղորդվել է, որ հրաժարվել է ասպետի կոչումից՝ գիտությանը կառավարության կողմից ոչ բավարար ֆինանսավորման պատճառով: Հոքինգը ամուսնացել է 1964 թվականին և ունեցել երեք երեխա: Նրա ընտանիքը ներկայացրել է նրան որպես բացառիկ մարդու, ում աշխատանքը և գիտական ժառանգությունը երկար տարիներ մնալու են:
Թարգմանությունը՝ Դոնարա Թովմասյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment