Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, May 23, 2016

Արթուր Շահնազարյանի հետ հարցազրույց «Նովոյե վրեմյա»-ում


Աշխարհը զարմացած է և շարունակում է զարմանալ մեր ազգի կամքի ուժով և համախմբվածությամբ. բոլորը մեկի պես կանգնեցին հայրենիքի պաշտպանությանը, ընդ որում՝ ինչպես տեղացիները, այնպես էլ սփյուռքի հայերը: Սահմանում վիճակի սրման պահին նույնիսկ մի կատակ հայտնվեց, իբր թե հայերը լքում են հայրենիքը, երբ ամեն ինչ հանգիստ է և վերադառնում են, երբ վտանգավոր է դառնում: Ռազմական ոգու էստաֆետան վերցրին հայ մարզիկները, որոնք հաղթանակ տարան տարբեր մրցույթներում և բոլորը մեկի պես նվիրեցին իրենց հաղթանակները Արցախում կռվող տղաներին։ Անխոս, մեր ժամանակների հերոսներն են: Փառք նրանց:
Wednesday, May 18, 2016

Ժակ Պրևեր

Ժակ Պրևերը ֆրանսիացի բանաստեղծ և սցենարիստ է: Ծնվել է 1900թվի փետրվարի 4-ին Նյոյի-սյուր-Սենում  և մահացել է 1977թ. ապրիլի 11-ին Օմոնվիլ լա-Պետիտում: Հեղինակին հաջողույթուն է բերել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝«Բառեր»  վերնագրով: Նա հայտնի է դառնում շնորհիվ իր բանաստեղծական պարզ լեզվի և բառախաղերի : Պրևերի բանաստեղծությունները հայտնի են  ֆրանկոֆոն երկրներում, հատկապես`Ֆրանսիայում և ֆրանսերեն դասագրքերում:  
Monday, April 11, 2016

Անջրանցիկ հագուստ և պատուհաններ

Բրիտանացիները շատ լավ գիտեն, որ եղանակին անպատրաստ լինելը տհաճ բան է: Ապագան անջրանցիկ հագուստինն է, բայց եթե ավելի հստակեցնենք, ի՞նչ է դա:
Դա նման է ձեր անջրանցիկ բաճկոնին: Ջուրը շատ հեշտ ցայտում է հագուստի վրայից և վար հոսում: Ջրից պաշտպանող շերտը հանգեցնում է ջրի ցայտման էֆեկտին, նույն էֆեկտին, որը օգտագործվում է պատի ներկերի մեջ:
Tuesday, April 5, 2016

Վիկտորիա ջրվեժի ժայռասուզակները

Ոմանք կարող են նրանց խելագար անվանել, բայց այս ժայռային ջրասույզները կրակի հետ խաղացողներ են, որովհետև 30 մետրից ցատկում են Վիկտորիա ջրվեժի մոտ գտնվող Զամբեզի գետը: Սակայն դա «տանը» փորձելու բան չի, քանի որ այս տղաները պրոֆեսիոնալներ են: 
Tuesday, March 29, 2016

Ինչպես հաղթահարել համակարգչային խաղերից կախվածությունը


Յուրաքանչյուր մարդու կյանքում շատ կարևոր դեր ունի հաճելի զբաղմունք ունենալը:

Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ դուք անում եք հաճույքի համար, կարող է իշխել ձեր կյանքի վրա՝ առաջացնելով կախվածություն: Այն կարող է խանգարել աշխատանքին, դպրոցի դասերին, այն ամենին, ինչ դուք պետք է անեք, որպեսզի գումար վաստակեք և ապրեք: Ամբողջ գիշերը խաղի մի աշխարհից մյուսը գնալով անցկացնելը կարող է զվարճալի թվալ, բայց 50-րդ աշխարհին հասնելը ինչ-որ բանով կօգնի՞ աշխատանքի կամ քոլեջ ընդունվելիս: Եթե դուք այն փուլում եք, որ ձեր խաղալու սովորությունը դարձել է կախվածություն, շատ կարևոր է մի պահ կանգ առնել և հասկանալ, թե ինչ եք դուք ձեզ հետ անում:
Monday, March 28, 2016

Վիրջին գալակտիկը

Հանրությանն է ներկայացվել նոր, շողշողուն «Վիրջին գալակտիկը»: Այս վեհ և հզոր օդանավը նշանավորեց Վիրջինի գործադիր տնօրեն Ռիչարդի՝ տիեզերական մրցավազք վերադարձը: «Վիրջին գալակտիկը» մեկն է այն բազմաթիվ ընկերություններից, որ մրցակցում են դեպի տիեզերք ճեպաթռիչքները առևտրականացնելում:
Thursday, March 24, 2016

Ֆրանսիական խոհանոց և բաղադրատոմս

Ֆրանսիական խոհանոցը աշխարհում հայտնի է, և շատ օտարերկրացիներ այցելում են այս երկիր` բացահայտելու խոհանոցի համերը: Գյուղատնտեսական մթերքը, ինչպիսին պանիրն է, գինին, միսը և այլն, կարևոր և բացառիկ տեղ է գրավում ֆրանսիական խոհանոցում: Յուրաքանչյուր շրջան ունի իր յուրահատկությունը: Ֆրանսիացիները սիրում են համեղ ուտելիքներ, որոնք ուղեկցվում են լավ գինիներով:
 Ֆրանսիան պանիր արտադրող երկրների մեջ, քանակի և բազմազանության առումով, առաջին է: Պանիրը նրանց մշակույթի և առօրյայի մասն է կազմում: Այսօր Ֆրանսիայում պանրի 1200-ից ավել տեսակ կա:
Աշխարհում Ֆրանսիան համարվում է բացառապես պանրի երկիր: Ֆրանսիացիները հույներից հետո երկրորդն են աշխարհում պանրի սպառումով։ Յուրաքանչյուր ֆրանսիացի տարեկան սպառում է 23,7 կգ պանիր: 2001 թվականից մարտի 29-ը պանրի ազգային օրն է:
Friday, March 18, 2016

Գուցե այսօր հենց այդ օրն է

Մի օր պատահաբար հանդիպեցի իմ ծանոթին։ Վերջին անգամ մենք հանդիպել էինք հինգ տարի առաջ։ Շատ անսպասելի հանդիպեցի նրան։  Շատ պատահաբար։ Եվ սա այն ծանոթն էր, ում հետ համալսարանում, վերջին նստարանին նստած, ծիծաղում ու խաչբառ էինք լուծում։ Դե, ես շատ ուրախ էի նրան տեսնելուս։ Շատ։
Thursday, March 17, 2016

Թայվանի գլխիվայր տունը

Ձեր աչքերը ձեզ չեն խաբում, ձգողականությունը հաղթահարող բանալին գտնված չէ: Իհարկե անսովոր է գլխիվայր շրջված տուն տեսնելը:
Եռահարկ այս առանձատունը Թայվանում կահավորված է իրական չափսերի կահ-կարասիով և առաստաղին զարմանալիորեն ամրացված մեքենայով: Հարյուրավոր այցելուներ են եկել այս ամերիկյան ոճի տունը, որ լուսանկարվելու համար իդեալական հնարավորության միջավայր է։ Այս այցելուն ասում է, որ գտնվելով գլխիվար շրջված տանը՝ զգում էր իրեն ինչպես «Էկզորսիստը» կամ «Սարդ-Մարդը» ֆիլմերում: Տունը 334 քառակուսի մետր է, ունի հյուրասենյակ, լոգարան, և ավտոտնակ, կառուցումը տևել է մոտ երկու ամիս և արժեցել է խելքից դուրս գումար՝ 600,000 դոլար:
Այս ցուցհանդեսը, իրոք,  թվում է իրերը գլխիվայր է շրջում։


Թարգմանեց Սոնա Մայիլյանը
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան