Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 8, 2018

Հեդոնիստական հարմարվողականություն. արդյո՞ք ամեն ինչին ենք հարմարվում


Ո՞րն է կարևոր՝ արտաքին տեսքը, հարստությունը, թե՞ տպավորությունը: Տորոնտոյից անկախ գիտնական Ժանետտ Բիկնելլը՝ այն բաների մասին, որոնց վրա չի ազդում «հեդոնիստական ​​ադապտացիան»՝ հարմարվելը նրան, ինչ ունենք և դադարելը դրանից հաճույք ստանալուց։

Monday, March 5, 2018

Ժակ Պրևեր, Ազատություւնը



Ազատությունը
Ոչ թե լքելն է,այլ վերադառնալն ու գործելն է։
Ազատությունը
Վերցնելը չէ, այլ հասկանալն ու սովորելը։
Sunday, March 4, 2018

Հյուսիսային Բևեռը շուտով կհայտնվի… Լոնդոնում



Լավ կլինի, որ Սանտա Կլաուսը պատրաստվի տեղափոխությանը և լավացնի իր անգլերենը: Հյուսիսային Բևեռը շարժվում է Լոնդոնի ուղղությամբ, ընդ որում՝ բավականին արագ: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել միաժամանակ մի քանի երկրի գիտնականները, որոնք մոդելավորում են մեր մոլորակի վիճակը Grace արբանյակի տվյալների հիման վրա:
Tuesday, February 27, 2018

Ազատություն-հավասություն-եղբայրություւն

Վիկտոր Հյուգո

Liberté - Egalité – Fraternité 

Ազատություն - Հավասարություն - Եղբայրություն 

Վեց հազար տարի է, ինչ
Պատերազմը հաճույք է պատճառում
կռվարար մարդկությանը,
Եվ Աստված ժամանակ է կորցնում
Աստղեր և ծաղիկներ ստեղծելով:
Saturday, February 24, 2018

Պոլ Էլյուար. Սիրահարվածը

Պոլ Էլյուար

Նա կանգնած է կոպերիս վրա,
Եվ նրա մազերն իմի մեջ են,
Նա իմ ձեռքերի ձևն ունի
Եվ իմ աչքերի գույնը.
Նա մխրճվում է ստվերիս մեջ,
Ինչպես քարը երկնքում։
Thursday, February 22, 2018

Պոլ Էլյուար. Ազատություն

Պոլ Էլյուար


Իմ դպրոցական տետրերի վրա,
Ծառերի և սեղանների վրա,
Ավազի և ձյան վրա
Ես գրում եմ քո անունը։
Sunday, February 18, 2018

Մանրապատումներ

Իսպանալեզու գրականություն. թարգմանում են իսպաներենի ընտրությամբ խմբի սովորողները

Գ.Գարսիա Մարկես
Մահը Սամարայում
Ծառան վախեցած գալիս է իր տիրոջ տուն։
-Տեր,-ասում է,- Տեսել եմ Մահին շուկայում, և ինձ սպառնացող նշան արեց։
Տերը նրան ձի ու փող է տալիս ու ասում։
-Փախիր Սամարա։
Ծառան փախչում է։ Այդ օրը  վաղ երեկոյան Տերը հանդիպում է Մահին շուկայում։
Monday, February 12, 2018

Նյարդակենսաբան Բախռախը՝ ենթագիտակցության և պայծառության գաղտնիքների մասին. 15 տպավորիչ խորհուրդներ

Էստանիսլաո Բախրախ

Մեր նյարդային համակարգը այնպես է կազմված, որ ինչ-որ նոր բան հորինելը խթանում է հաճույքի կենտրոնները: Եվ կապ չունի, թե ինչ գեներ են ձեզ բաժին ընկել. ստեղծագործել կարող է յուրաքանչյուրը: Մոլեկուլյար կենսաբան, նյարդահոգեբան, գիտությունների դոկտոր Էստանիսլաո Բախռախը պատմում է, որ կան միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է ստանալ ավելի շատ ինտուիտիվ պայծառացումներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 քաղվածք նրա «Ճկուն միտք. ինչպես իրերը տեսնել այլ կերպ և ոչ ստանդարտ մտածել» բեսթսելլերից:
Tuesday, January 30, 2018

15 չտեսնված ասույթ Պոլ Օրֆալի՝ հսկայական կորպորացիա ստեղծած ծույլիկի կողմից

Պոլ Օրֆալ

Պոլ Օրֆալի կյանքը անհավատալի է: Լինելով հիպերակտիվ, դիսլեքսիայով տառապող երեխա, նա դժվարությամբ էր կարդում և գրում, իսկ մեծանալով ի վիճակի չէր նստելու գործնական հանդիպումների և ժողովների ժամանակ: Եվ սակայն Պոլը համարեց իր թերությունները յուրահատուկ հնարավորություն: Այնպիսի հատկանիշները, ինչպես ճկուն, անհանգիստ միտքն է, չկարողանալը նույն տեղում նստել, նրան բերեցին ոչ ուղղափառ, մարդուն ուղղված ընկերության ստեղծմանը: Այսօր FedEx Kinko- ի տարեկան շրջանառությունը ավելի քան 1,5 մլրդ դոլար է: Աշխարհի 11 երկրների 1450 գրասենյակներում աշխատում են ավելի քան 20 հազար աշխատակիցներ: