Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, April 11, 2019

Երաժշտական տարօրինակ գործիքներ



Երգող ծնգացող ծառը
Արվեստի այս գործը կառուցված է զանազան չափերի խողովակներից: Քամին անցնում է խողովակների միջով և ստեղծում ահարկու ձայն: Օրիգինալը հասնում է մինչև երեք մետրի և գտնվում է Անգլիայում՝ Արևելյան Լանչաշիրի հովտում: 2017թվականի մարտին քույր երգող ծնգացող ծառ է կառուցվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Աուստինից դուրս՝ Տեխասում:
Thursday, April 4, 2019

Արթուրո Պերես-Ռևերտե. Իսպանական ջրեր

Կարծեմ էլի ասել եմ, որ երբ այլևս չեմ կարողանում տանել այս վայրը, որ ես և ոմանք  կոչում ենք Իսպանիա, փորձում եմ գրադարանի միջով նայել նրան` հասկանալու և գոնե տանելի դարձնելու համար նրա սոցիալական հիվանդությունը, պատմական ստորությունը և նրա շարունակական դժբախտությունը։ Ուզում եմ ասել, որ դիմում եմ գրքերին՝ որպես բացատրություն և ցավազրկող։ Եվ իսկապես որ դա թեթևացնում է։
Մխիթարում է, և դա արդեն ինչ-որ բան է, քանի որ ցանկացած բանի ըմբռնումն օգնում է այն գլխում տեղավորելուն։ Սակայն այսօր ինձ դուք բռնեցրիք գրելիս` զենքերը մի կողմ դրած։ Եվ պետք է խոստովանեմ, որ երբ խոսում եմ գրադարանի մասին, այնքան էլ
Friday, March 15, 2019

Արվեստների ուսուցումը կարող է ավելի կարևոր դառնալ, քան մաթեմատիկան


Ըստ կրթության առաջատար մասնագետի՝ ապագայում արվեստը կարող է ավելի կարևոր լինել երիտասարդների համար, քան մաթեմատիկան։
Հետազոտող Անդրեաս Շլեյխերը, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում միջկառավարական տնտեսական կազմակերպության  Սովորողների գնահատման միջազգային ծրագրի ղեկավարն է, Համայնքների պալատում հնչած հարցին պատասխանեց, որ ինքը համոզված է, որ երիտասարդներն ավելի շատ օգուտ կստանան ստեղծագործական հմտություններից, քան թեստային համակարգով սովորելուց։
Tuesday, February 26, 2019

Երջանկությունը չի գալիս դրսից


Մտերիմները (ամուսին, կին, երեխա, հայր, մայր, մտերիմ ընկեր և այլն) մեր կյանքում նրա համար չեն, որ մեզ երջանիկ դարձնեն և բավարարեն մեր ակնկալիքները։
Եթե դուք այլ կեպ եք մտածում՝ որ ինչ-որ մեկը պետք է ձեզ սիրի, հոգ տանի ձեր մասին, լինի հավատարիմ, ուշադիր, հասկացող, ապա տառապանքները անխուսափելի են։
Ենթադրենք, որ դուք մի քանի անգամ հայտնվում եք նույն իրավիճակում մտերիմը, որին այդքան վստահում էիք, հանկարծ հարվածում է (կրկին) ամենացավոտ տեղին։ Իսկ նա իրականում օգնում է հասկանալ՝ երջանկությունը չի գալիս դրսից։ Այն ինչ-որ մեկի հոգատարության, ըմբռնման կամ հավատարմության մեջ չէ։
Sunday, February 3, 2019

«Ես սիրում եմ այն ամենը, ինչ ունեմ». Էլչին Սաֆարլի

Ես չունեմ այն ամենը, ինչ սիրում եմ, բայց ես սիրում եմ այն ամենը, ինչ ունեմ
 Երկար տարիներ, իսկ երբեմն ամբողջ կյանքում մեզ ժամանակ առ ժամանակ 
չի լքում այն զգացումը, որ ինչ-որ բան պակասում է։ Հասկացող տղամարդ, զգայուն կին, առողջ երեխա, ջերմ տուն, կայացած կոչում, գրավիչ տեսք, կայուն եկամուտ։
Friday, January 4, 2019

Ուղեղը զարգացնելու 10 անխափան միջոց

Յուրաքանչյուր ոք ցանկանում է բարձրացնել իր մտավոր ունակությունների մակարդակը, սակայն դրա համար պետք է գործադրվեն որոշակի ջանքեր: Ներկայացնում ենք ուղեղի գործունեության բարելավման 10 պարզ ուղի:

Ուղեղի մարզում
Սա կարող է պարունակել մտավոր պարբերական գործունեության ցանկացած ձև: Մաթեմատիկայի երկրպագուները կգերադասեն լուծել երկրաչափական ու հանրահաշվական խնդիրներ,
Monday, December 24, 2018

Կիսով չափ դատա՞րկ, թե կիսով չափ լի...


Կալիֆոռնիայի համալսարանի՝ մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտի փիլիսոփայության դոկտոր Կարինա Խարլեյը պատմում է, թե ինչ առավելություններ է մեզ տալիս լավատեսությունը, իրատեսական է արդյոք լավատեսական հայացք զարգացնելը աշխարհի նկատմամբ, և ինչ տեխնիկա է հնարավոր  օգտագործել դրա համար։
Thursday, December 13, 2018

Սաադի. «Գոլեսթան». հեքիաթներ

Մի թագավորլսել եմ, մի գերու մահվան դատավճիռ արձակեց: Խեղճ մահապարտը հուսահատությունից սկսեց թագավորին հայհոյել ու անվայել խոսքեր ասաց.
Tuesday, December 11, 2018

Անհապաղ մոռացեք սրանց մասին


Անհապաղ մոռացեք սրանք
Դպրոցական գիտելիքներ, որոնք արդեն ժամանակն է դեն նետելու:

Բացահայտենք մի քանի առասպել, որոնք արմատացել են մեր գլխում դեռ դպրոցական տարիներից:

ՄԻՖ. Մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի ընդամենը 10%-ը