Կալիֆոռնիայի համալսարանի՝ մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտի
փիլիսոփայության դոկտոր Կարինա Խարլեյը պատմում է, թե ինչ առավելություններ է մեզ
տալիս լավատեսությունը, իրատեսական է արդյոք լավատեսական հայացք զարգացնելը
աշխարհի նկատմամբ, և ինչ տեխնիկա է հնարավոր
օգտագործել դրա համար։
Հատկացրեք 5 րոպե ձեզ
ապագայում պատկերացնելու համար։ Պատկերացրեք, որ ապագան հոյակապ է։ Դուք համառորեն
աշխատել եք, և ձեր հույսերը հարկ եղածի չափով արդարացել են։ Դուք կարողացել եք
հասնել այն ամենին, ինչի մասին երազել եք, և ամեն ինչ ստացվել է լավագույն ձևով։
Ինչպե՞ս եք հիմա ձեզ զգում։ Անկախ նրանից, թե որքան պայծառ կարողացաք
պատկերացնել ձեր ապագան, գոյություն ունեն շատ պատճառներ լավատես լինելու համար։
Առաջինը՝ ապագայի
նկատմամբ դրական հայացքը կվարձատրվի ներկայում, որը կկարողանաք տեսնել ավելի դրական
երանգներով։ Ոչ միայն ընկերները կգնահատեն ձեր լավատեսական
հայացքը՝ ուղղված ապագային, այլև դուք ինքներդ կսկսեք ավելի շատ վայելել կյանքն ու
շփումը մտերիմների հետ։ Բացի դրանից, եթե դուք ունեք առողջական խնդիրներ,
լավատեսությունը կօգնի ձեզ ավելի արագ ապաքինվելու։
Դուրս է գալիս, որ հնարավոր է
զարգացնել լավատեսական հայացքը կյանքի նկատմամաբ։ Ավելին, այն
կարելի է կատարել զարմանալիորեն հեշտ։ Օրինակ՝ 2011 թվականի ուսումնասիրության
ժամանակ գիտնականները համեմատեցին 2 խումբ մարդկանց՝ նրանց, որոնց խնդրել էին
օրական 5 րոպե դրական մտածել ապագայի «իրենց» մասին, այն խմբի հետ, որոնք ամեն օր
պատկերացնում են իրենց առօրյա գործունեությունը ապագայում։ «Հնարավոր լավագույն
ես-ը» խմբի մասնակիցների մոտ արդեն մեկ օր անց նկատվեց լավատեսության ավելացում։ երկշաբաթյա ուսումնասիրության լավատեսական տրամադրվածության ցուցանիշները նույնպես բարձր
մնացին։
Սակայն
տարբեր մեթոդներ և միջոցների օգտագործմամբ և բնակչության մեջ անցկացվող հետազոտություններում լավտեսության
մակարդակը փոխվեցին տարբեր ձևերով։
Հասկանալու համար,թե արդյոք իրականում աշխատում են լավատեսությունը
զարգացնող մեթոդները, գիտնականների մի խումբ վերջերս կատարել է
մետավերլուծություն՝
մի մեթոդ, որը նոր վիճակագրական վերլուծության համար առանձին
ուսումնասիրությունների արդյունքների համադրումն է։ Հեղինակներ Ջոն Մալուֆը և Նիկոլա Շոտտոն հրապարակել
են իրենց արդյունքները The Journal of positive Psychology-ում։
Համակարգված որոնումը գիտական գրականության տվյալների բազայում (Google Scholar, Web of
Science և այլն) օգնեց նրանց գտնելու լավատեսությանը վերաբերող 29 հետազոտություն, որոնք ներառում էին լավատեսության մակարդակի
չափումը, մասնակիցների պատահական ընտրությունը, ստուգողական խումբ՝
համեմատության համար և վիճակագրական արդյունքներ, որոնք հարմար կլինեին վերախմբավորել մետավերլուծության մեջ։ Այնուհետև նրանք բաժանել են 29
հետազոտության բոլոր մասնակիցներին (ընդհանուր առմամբ 3319 մարդու) երկու
խմբի.առաջին խումբ, որի մասնակիցները անցել էին լավատեսության զարգացման դասընթացներ, և երկրորդ խումբ,
որի անդամները չէին մասնակցել այդպիսի դասընթացների։ Նոր վերլուծությունը ցույց
տվեց, որ այդ տեսակի վարժանքները իսկապես ազդում են փորձարկումների մասնակիցների
լավատեսության մակարդակի վրա, և, բարեբախտաբար, այդ ազդեցությունը դրական է։
Այսպես, եթե լավատեսության աճը իրական է, ապա ինչու՞ որոշ
հետազոտություններում ավելի լավ արդյունք է ստացում, քան մյուսներում։ Հիշու՞մ եք «հնարավոր
լավագույն ես-ի» պատկերումով վարժությունը։ Ուրեմն,
հետազոտությունը ցույց
տվեց, օրինակ, որ այս մեթոդը ավելի լավն է,
համեմատած մյուսների հետ (օրինակ՝ դրական հոգեբանության տեխնիկաների)։ Այլ ցուցանիշները, խաղալով որոշակի դեր, տատանվում էին լավատեսության
ցուցանիշի գնահատումից մինչև դրա կատարման ժամանակը (անմիջապես միջամտությունից հետո թե որոշ ժամանակ
անց)։
Բայց հեղինակները նշում են, որ այդպիսի երկրորդական ցուցանիշները չարժե հաշվի
առնել։ Իրականում, հետազոտության շրջանակներում մշակված գործոնները կարող են շփոթված լինել միմյանց հետ արտաքին ազդեցության ճնշման
պատճառով։ Բացի այդ շատ քիչ հետազոտություններ կան, որ թույլ կտային որևէ
կոնկրետ եզրակացություն անել այդ առիթով։ Օրինակ՝ առցանց իրականացվող
դասընթացները ավելի քիչ հաջողված էին, քան նրանք, որոնք ներառում էին անձնական
փոխգործակցություն, սակայն 29 հետազոտություններից միայն 5-ն են անցկացվել լիովին առցանց։
Այո, ուսուցումը կարող է օգնել ձեզ դառնալու ավելի լավատես, բայց միջամտության տեսակը և
անհատական առանձնահատկությունները նշանակություն ունեն։
Դեռ շատ բան է պետք իմանալ լավատեսության զարգացման ասպարեզից, օրինակ՝ ինչքան երկար է ազդեցությունը մնում և ինչը կարող է դարձնել որոշ մարդկանց
ավելի հաջողակ դրանից հետո։ Բայց լավ նորությունն այն է, որ եթե նույնիսկ դուք վստահ չեք՝ բաժակը կիսով չափ դատարկ է, թե կիսով չափ լի, ինքներդ կարող եք ձևավորել
ավելի պայծառ տեսլական։ Հնարավոր է, առաջին քայլը կարող է լինել «Ես՝ապագայում» պատկերացմամբ
այնպիսի մի մարդու, որը կարողանում է նայել կյանքին լավատեսական
հայացքով։
Թարգմանությունը՝ Գոհար Սմբաթյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment