Անհապաղ մոռացեք սրանք
Դպրոցական գիտելիքներ, որոնք արդեն ժամանակն է դեն նետելու:
Բացահայտենք մի քանի առասպել, որոնք արմատացել են մեր գլխում դեռ դպրոցական տարիներից:
ՄԻՖ. Մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի ընդամենը 10%-ը
Հնարավոր է՝ լսել եք այս միֆը դպրոցում, կամ հետաքրքրություն է առաջացել Սկարլետ Յոհանսոնի և Մորգան Ֆրիմանի «Լյուսի» ֆիլմը դիտելուց հետո: Ֆիլմի թրեյլերում Մորգանի պերսոնաժն ասում է ուսանողներին. «Ըստ միջին գնահատակի՝մարդկանց մեծամասնությունը օգտագործում է ուղեղի հնարավորությունների 10%-ը: Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե կարողանայինք օգտագործել մեր ուղեղը ամբողջովին։ Կսկսեն հետաքրքիր բաներ կատարվել»:

Այս միֆի ծագումն անհայտ է, բայց այն, որ մարդիկ չեն օգտագործում իրենց ուղեղի 90 %-ը, սխալ է: Գիտնականները բազմիցս արտահայտվել են այդ պնդման թեմայով, ինչն անմահացրել են այնպիսի ֆիլմերում ինչպես «Լյուսին» և «Խավարի ոլորտիեն» են:
Մեր ուղեղի բոլոր նեյրոնները գուցե և չեն գործում միաժամանակ, բայց դա չի նշանակում, թե մեր ուղեղի որոշ հատվածներ ընդհանրապես չեն գործում: «Ստացվում է, որ մենք օգտագործում ենք մեր ուղեղի բոլոր հատվածները, և դրանք համարյա միշտ գործում են»,-ասում է Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի նյարդաբան Բերի Գորդոնը:
ՄԻՖ. Չղջիկները կույր են
Եթե սա ճիշտ լիներ, մի՞թե Բրյուս Ուեյնը կստեղծեր իր սուպերհերոսին կենդանու կերպարով, որը զուրկ է տեսողությունից:
Դուք ամենայն հավանականությամբ լսել եք «չղջիկի պես կույր է» արտահայտությունը: Չնայած այս տարածված կարծիքին՝ չղջիկների տեսողությունն ավելի լավ է, քան մեզանից շատերինը:
Ըստ Ռոբ Մայեսի՝ չղջիկների պահպանման կազմակերպության գործադիր տնօրենի,մեծ չղջիկները 3 անգամ ավելի լավ են տեսնում, քան մարդը: Որպես լրացում սովորական տեսողությանը՝ գիշերը չղջիկները հույս են դնում նաև էխոլոկացիա կոչվող տեխնիկայի վրա: Վատ լուսավորման պայմաններում նրանք կարող են արձագանք-ազդանշանների հիման վրա գտնել ձայնի աղբյուրը: Սա հատկապես օգնում է կեր հայթայթելիս: Այնպես որ, եթե ձեր հասցեին լսեք «Չղչիկի պես կույր է» արտահայտությունը, կարող եք ընդունել դա որպես հաճոյախոսություն։
ՄԻՖ. Գլուխը հետ գցելը օգնում է կանգնեցնելու քթի արնահոսությունը
Մարզիկները հաճախ են քթի արնահոսություն ունենում, հատկապես սպորտային միջոցառումների ժամանակ, ինչպիսին է ֆուտբոլը: Փոքր տարիքում ձեզ երևի առաջարկել են գլուխը հետ գցել, որպեսզի արնահոսությունը դադարի: Սակայն բժիշկները սա ճիշտ չեն համարում: Սրա փոխարեն պետք է գլուխը առաջ խոնարհել և սեղմել քթային կամրջակը, որպեսզի արյունը դադարի:
Գլուխը հետ գցելը չի կանգնեցնում արյունը, հակառակը՝ կարող է վնաս պատճառել: Այդպես արյունը կարող է կոկորդ հասնել, հետո ստամոքս, ինչը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների:
ՄԻՖ. Եթե կուլ եք տվել մաստակը, ապա այն ձեր օրգանիզմում մնում է 7 տարի
Ճիշտ է, որ մաստակը կարող է որոշ ժամանակ մնալ օրգանիզմում, սակայն ոչ 7 տարի: Ի տարբերություն մյուս մթերքի, մաստակը չի քայքայվում ֆերմենտների և օրգանիզմի թթվային նյութերից: Այն ամբողջությամբ անցնում է օրգանիզմով, առանց քայքայվելու ու մասերի բաժանվելու, հետո դուրս է գալիս բնական ճանապարհով: Չնայած նրան, որ մաստակը երկար չի մնում օրգանիզմում, խորհուրդ է տրվում կուլ չտալ այն: Երեխաների հետ երբեմն խնդիրներ են եղել կուլ տված մաստակի պատճառով:
ՄԻՖ. Ուղտերը պահում են ջուրն իրենց սապատներում
Ուղտերն իրոք օգտագործում են իրենց սապատները որպես պահպանման միջոց, սակայն ոչ ջրի համար: Երևի դուք կարծել եք, թե սապատներում ջուր է պահվում, սակայն դա սխալ վարկած է: Որոշ ուղտեր ունեն մեկ սապատ, որոշները՝ երկու: Անկախ քանակից դրանք ծառայում են միայն ու միայն մեկ նպատակի. այնտեղ պաշարվում է ճարպը: Ճարպը փոխարինում է սննդին այն ժամանակ, երբ ուղտերն անցնում են շատ մեծ տարածություն, որտեղ չկա սնունդ հայթայթելու միջոց: Այն կարող է փոխարինել սննդին մոտավորապես 3 շաբաթ:
Իրականում առանց ջրի ապրելու հնարավորությունը ուղտին տալիս են էրիթրոցիտները: Ի տարբերություն մյուս կենդանիների արյան տարրերի՝ ուղտի արյան տարրերը օվալային տեսք ունեն, ավելի ճկուն են և հնարավորություն են տալիս ավելի շատ ջուր կլանելու:

ՄԻՖ. ՊԵտք է օրական խմել 9 բաժակ ջուր
Սա առողջության մասին ամենահայտնի միֆերից է: Այս միֆի ծագումն անհասկանալի է, բայց եթե դուք լսել եք սա բժշկից, ըտանիքի անդամներից կամ ուսուցչից, ապա մտածել եք, որ միանգամայն ճիշտ է: Իրականում ամեն օր 9 բաժակ ջուր խմելու կարիք չկա: Ձեր օրգանիզմը ստանում է ջրի անհրաժեշտ քանակը այլ ըմպելիքներից և սննդից: Ավելի լավ է խմել ջուրը ոչ շատ և ոչ քիչ քանակով և չափավոր օգտվել մյուս ըմպելիքներից (օրինակ՝քաղցր): Ամենակարևորը. պետք է հիշել, որ անհրաժեշտ է պահել ջրի հավասարակշռությունը օրգանիզմում, քանի որ ջուրն անընդհատ մտնում և դուրս է գալիս օրգանիզմից:Ջրի անհրաժեշտության քանակը կախված է կոնկրետ մարդուց, քանի որ պետք է հաշվի առնել տարիքային, առողջական և ակտիվության մակարդակի չափանիշները:
Թարգմանությունը՝ Մարգարիտա Կարախանյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment