Ըստ կրթության առաջատար մասնագետի՝
ապագայում
արվեստը
կարող
է
ավելի
կարևոր
լինել
երիտասարդների
համար,
քան
մաթեմատիկան։
Հետազոտող Անդրեաս Շլեյխերը, որ Տնտեսական համագործակցության և զարգացման
կազմակերպությունում միջկառավարական
տնտեսական
կազմակերպության
Սովորողների
գնահատման
միջազգային
ծրագրի ղեկավարն
է,
Համայնքների
պալատում
հնչած հարցին
պատասխանեց,
որ
ինքը
համոզված
է,
որ
երիտասարդներն
ավելի
շատ
օգուտ
կստանան
ստեղծագործական
հմտություններից,
քան
թեստային
համակարգով
սովորելուց։
Նա փաստեր էր ներկայացնում Կրթության ընտրովի կոմիտեին ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության նման տեխնոլոգիաների ազդեցության մասին հասարակության վրա՝ որպես չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ ընթացիկ հարցման մաս։ Շլեյխերը, որ համարվում է կրթության աշխարհի առաջատար մասնագետներից մեկը, նշում է. «Պետք է ասեմ, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունում արվեստը կարող է ավելի կարևոր դառնալ, քան մաթեմատիկան»։
«Մենք հաճախ խոսում ենք «ճկուն հմտությունների» մասին՝ որպես սոցիալական և էմոցիոնալ հմտությունների, և կոշտ հմտությունների մասին՝ որպես գիտության և մաթեմատիկայի, բայց իրականում ամեն ինչ կարող է լինել հակառակը», ասել է նա՝ ենթադրելով, որ գիտությունը և մաթեմատիկան ապագայում կարող են դառնալ «ճկուն», որոնց պահանջարկը կնվազի տեխնոլոգիաների պատճառով, իսկ «կոշտ» հմտությունները կլինեն «…ձեր հետաքրքրասիրությունը, ձեր առաջնորդությունը, ձեր համառությունը և ձեր ճկունությունը»։
Նրա մեկնաբանությունները համընկնում են Մեծ Բրիտանիայում կրթական ծրագրերից ստեղծագործական աշխատանքի բացառման և ակադեմիական առարկաներին առաջնահերթություն տալու մտահոգությունների հետ։
Մարդիկ պնդում են, որ այն շատ երիտասարդների թույլ չի տալիս ընտրելու ստեղծագործական կարիերաներ։ Սակայն Շլեյխերը նաև ասում է, որ շատ նեղ ուսումնական պլանն էլ կարող է երիտասարդներին ավելի քիչ պատրաստված դարձնել ապագայի պահանջներին։
Նա ասում է, որ բրիտանական դպրոցները հմտությունները ստորադասում են գիտելիքին, և շատ են կենտրոնանում այնպիսի հանձնարարությունների վրա, ինչպիսին է անգիրը։
«Երբ նայում եք այն տեսակի առաջադրանքներին, որոնցից բրիտանացի սովորողները ավելի լավ են (համեմատած այլ երկրների հետ), դրանք ավելի հաճախ կապված են անցյալի հետ, քան ապագայի՝ ավելի հեշտ են սովորեցնելը և ստուգելը։ Դրանք հենց նրանք են, որոնք հեշտ է թվայնացնել։
Ժամանակակից աշխարհը պարգևատրում է ոչ թե նրա համար, ինչ գիտես, այլ նրա համար, ինչ որ կարող ես անել իմացածովդ»։
Թարգմանությունը՝ Էդիտա Գալստյանի
Լիլիթ Բլեյանի խորհրդով
Լիլիթ Բլեյանի խորհրդով
0 մեկնաբանություն:
Post a Comment