Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, August 30, 2018

Ինչպե՞ս գլխի ընկար


Ժամանակակից առակ
Թարգմանում են նորեկները

Մի անգամ քամոտ եղանակին մի պարաշյուտիստ թռավ ինքնաթիռից։ Քամու կտրուկ փոփոխությունը նրան գցեց շատ մղոններ դեպի արևմուք այն վայրից, որտեղ պետք է վայրէջք կատարեր։ Նրա պարաշյուտը մնաց ծառի վրա,և նա ստիպված եղավ մնալ Աստծու կողմից մոռացված այդ տեղում՝ մի քանի ժամ օգնության մասին աղոթելով։
Վերջապես երևաց մի անցորդ։
Wednesday, August 29, 2018

Ինչ կա-չկա

Թարգմանում են նորեկները

Տուլտպեկի հրավառությունները

Տուլտեպեկ քաղաքը, որը գտնվում է Մեխիկո նահանգում, վայր է, որտեղ մարդիկ բառացիորեն ապրում են (և մեռնում) հրավառությունների համար:
Sunday, July 22, 2018

Աբուլ Ալա ալ-Մաարի. «Ես միայնակ եմ...»


Ես միայնակ եմ, ու կյանքը իմ՝ ամայի,
Եվ չկա ինձ հետ ոչ հրեշակ, ոչ էլ ջին։
ժամանակը աշխույժ գազելներին է կործանել,
Եվ նրանց արոտավայրն է լոկ մնացել։
Friday, July 6, 2018

Ինչ կա-չկա


Ճամբարային թողարկում. թարգմանում են նորեկները


Ամենամեծ դինոզավրը
Չիկագոյի թանգարանում կա մի նոր նմուշի՝ տիտանոզավրի կմախքի ցուցադրություն։ Դա ամենամեծն է հայտնաբերվածներից։ Կմախքները միայն մեկ կենդանունը չեն։ Դրանք յոթ կենդանիների կմախքներ են, բոլորը՝ Արգենտինայից։ 
Saturday, May 26, 2018

Ինչպես որ մարդը դրսևորում է իրեն մանրուքներում, այնպիսին էլ նա կա

Նատալիա Գրեյս
Սանկտպետերբուրգցի տաղանդավոր հոգեբան և բիզնես մարզիչ Նատալիա Գրեյսն իր «Գրեյսի օրենքները» գրքում ձևակերպել է օրինաչափությունների մի շարք, որը կօգնի փոքր-ինչ ավելի իմաստուն դառնալ: Ահա դրանցից մի քանիսը: Հնարավոր է՝ դրանք արդեն այսօր կօգնեն ձեզ:
Sunday, May 20, 2018

Միկրոպատմվածքներ-3

Անա Մարիա Շուա
 Անա Մարիա Շուա
Աննա Մարիա Շուան ունի հրեա-արաբական ծագում: Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանը, 1973 թվականին դասավանդել է բանասիրական ֆակուլտետում: Երկու տարի անց ամուսնացել է և 1976-1977 թվականներին ամուսնու հետ բնակվել է Ֆրանսիայում, համագործակցել է Cambio 16 իսպանական ամսագրի հետ: Վերադառնալով հայրենիք, առավել շատ գրել է արձակ ստեղծագործություններ, որոնք կազմված էին մի քանի տողից:
Saturday, May 12, 2018

Որ մասնագիտություններն ունենալն է արդեն անիմաստ. Միտիո Կակուն՝ ապագայի էվոլյուցիայի մասին


Թե ինչ է մեզ սպասում ապագայում թեմայով հերթական զեկույցը ներկայացրել է աշխարհահռչակ ապագայագետ և ֆիզիկոս Միտիո Կակուն 
Ամերիկացի ֆիզիկոս, ապագայագետ Միտիո Կակուն  ամբողջ աշխարհին հայտնի է որպես հեղինակ լարային տեսության, որը բացարտում է, թե ինչպես է կառուցված տիեզերքը: Նա ամենահայտնի բանախոսներից մեկն է  բարձր տեխնոլոգիաների զարգացման և յուրաքանչյուրի կյանքում համակարգչի ներմուծման շնորհիվ սպասվող փոփոխությունների թեմայով հանդիպումներին:
Sunday, May 6, 2018

Անտոն Օրեխ. 1800 լուսատարի

Անտոն Օրեխ
Անտոն Օրեխը ռուսաստանցի լրագրող է, «Эхо  Москвы» համացանցային կայանի վարող։ Համարում է իրեն սպորտային մեկնաբան, բայց նաև նշում է, որ իր լավագույն հրապարակումներն այնուամենայնիվ սպորտի մասին չեն։ Այդ հրապարակումներից մեկը՝ Հայաստանում կատարվող իրադարձությունների վերլուծությամբ՝ ստորև։
Thursday, May 3, 2018

Ինչու Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթեց առանց կրակոցների

Միջազգային լրատվամիջոցները՝ մեր մասին
Ռայան Դեմիտրի
BBC նորություններ
1 մայիսի, 2018

Զանգվածային բողոքի խաղաղ ակցիաները Հայաստանում՝ փոքրիկ, հետխորհրդային մի պետությունում, հանգեցրին ջրբաժանի:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը, որ հեղափոխություն էր անում, խորհրդարանում տանուլ տվեց վարչապետի ընտրության համար քվեարկությունում, սակայն նրա շարժումը դուրս մղեց Հայաստանի ղեկավարին և մեծացրեց ազատ և արդար ընտրությունների հույսը: