Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, September 27, 2016

Եվրատեսիլ- 2017-ը հնարավոր է՝ կընդունի Ռուսաստանը

Ուկրաինան կարող է զրկվել Եվրատեսիլ 2017-ի անցկացման իրավունքից`առաջացած նախապատրաստական աշխատանքների հետ կապված խոչընդոտների պատճառով: «Известия»-ն գրում է, որ այդ մասին Եվրատեսիլ մրցույթի հեռարձակման միությունը հայտնել է մրցույթի կազմակերպչի մամլո ծառայությանը: Այդ դեպքում Եվրատեսիլ 2017-ը կանցկացվի ուրիշ երկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում:
Sunday, September 25, 2016

Գիտնականները հայտարարել են նոր երկրաբանական դարաշրջանի մասին

РИА Новости-ն հաղորդում է, որ Երկիր մոլորակի վրա սկսվել է նոր երկրաբանական և պատմական դարաշրջան՝ անտրոպոգեն դարաշրջանը,այսինքն՝ մարդկության դարաշրջանը։Այդ մասին Քեյփթաունում տեղի ունեցած երկրաբանական կոնգրեսում պաշտոնապես հայտարարել է ստրատիգրաֆիայի միջազգային հանձնաժողովը ։  
Friday, September 23, 2016

Հիվանդագին հետաքրքրասիրություն կամ ինչու ենք փորձում իմանալ այն, ինչ կարող է ցավ պատճառել

Ուսումնասիրում ենք՝ որ դեպքերում է մարդու հետաքրքրասիրությունը ստիպում նրան դիմել ինքնակործան գործողությունների, ինչու միշտ չէ, որ պետք հետևել այդ զգացմունքին և ինչպես հաղթահարել մեր՝ անորոշությունը հաղթահարելու ձգտումը:

  Ինչո՞ւ են մարդիկ տեղեկություններ փնտրում իրենց նախկին սիրեկանների նոր հարաբերությունների մասին, կարդում բացասական մեկնաբանություններ համացանցում և այլ գործողություններ կատարում, որոնք կարող են ցավ պատճառել: Psychological Science-ում հրատարակված վերջին հետազոտությունները շատ հեշտ պատասխան են տալիս այս հարցերին. որովհետև մարդիկ իրենց բնույթով անորոշությունը հաղթահարելու կարիք ունեն: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տեղեկացված լինելու անհրաժեշտությունն այնքան մեծ է, որ մարդիկ պատրաստ են հագեցնել իրենց հետաքրքրասիրությունն անգամ այն դեպքում, երբ հասկանում են, որ պատասխանն իրենց ցավ է պատճառելու:
Thursday, September 22, 2016

Աշխարհի ամենաբարձր կամուրջը

Նորությունը Չինաստանում գտնվող նոր կամրջի մասին է: Այն միմյանց է կապում չինական երկու նահանգներ և օդում կախված ամենաբարձր կամուրջն է աշխարհում: Այն գետնից բարձր է 565 մետր:

Հնդկաստանից Բրիտանիա՝ արևի էներգիայով

Մեքենայով Բրիտանիա ճամփորդելը ազգությամբ հնդիկ մի մարդու մանկության երազանքն էր, բայց հիացած չէր Հնդկաստանի աղտոտված օդով: Նա որոշեց հին, փոքր, եռանիվ մեքենան դարձնել արևային էներգիայով աշխատող:

Չինաստանում «Մերանտի» թայֆունի զոհ է դարձել 7 մարդ

Рия Новости-ն գրում է. ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի մայրցամաքային մասում «Մերանտի» թայֆունի զոհ է դարձել յոթ մարդ, ևս 704-ը տուժել են բնական աղետի հետևանքով։
Tuesday, September 20, 2016

Սուրճի գավաթները

Ժամանակակից առակ


Հեղինակավոր բուհի հաջողակ, հիանալի առաջխաղացում ունեցած մի խումբ շրջանավարտներ հյուր եկան իրենց տարեց պրոֆեսորին: Հանդիպման ժամանակ խոսում էին աշխատաքի մասին:
Friday, September 16, 2016

Կենսաբանները հայտարարել են, որ գտնվել է քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց

The Guardian-ը գրում է, որ Լոնդոնի համալսարանի գիտնականները IMM-101 անվանումով նոր դեղամիջոց են ստեղծել, որը մարդու իմունային համակարգին ստիպում է պայքարել ենթաստամոքսային գեղձի ծանր տիպի քաղցկեի դեմ:
Thursday, September 15, 2016

Մարդիկ օգնել են շանը

Պերուում մի շուն ուտելիք է փնտրել գյուղի ջրատար խողովակում։ Նա մոլորվել է, բայց հետո մի անցք է գտել: