Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, September 23, 2016

Հիվանդագին հետաքրքրասիրություն կամ ինչու ենք փորձում իմանալ այն, ինչ կարող է ցավ պատճառել

Ուսումնասիրում ենք՝ որ դեպքերում է մարդու հետաքրքրասիրությունը ստիպում նրան դիմել ինքնակործան գործողությունների, ինչու միշտ չէ, որ պետք հետևել այդ զգացմունքին և ինչպես հաղթահարել մեր՝ անորոշությունը հաղթահարելու ձգտումը:

  Ինչո՞ւ են մարդիկ տեղեկություններ փնտրում իրենց նախկին սիրեկանների նոր հարաբերությունների մասին, կարդում բացասական մեկնաբանություններ համացանցում և այլ գործողություններ կատարում, որոնք կարող են ցավ պատճառել: Psychological Science-ում հրատարակված վերջին հետազոտությունները շատ հեշտ պատասխան են տալիս այս հարցերին. որովհետև մարդիկ իրենց բնույթով անորոշությունը հաղթահարելու կարիք ունեն: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տեղեկացված լինելու անհրաժեշտությունն այնքան մեծ է, որ մարդիկ պատրաստ են հագեցնել իրենց հետաքրքրասիրությունն անգամ այն դեպքում, երբ հասկանում են, որ պատասխանն իրենց ցավ է պատճառելու:

Շնորհիվ չորս փորձերի Չիկագոյի համալսարանին կից Բուտի անվան բիզնես դպրոցի և Վիսկոնսինի բիզնես դպրոցի գիտնականները հետազոտել են ուսանողների՝ իրենց տհաճ զգացողությունների ենթարկելու պատրաստակամությունը՝ հետաքրքասիրությունը բավարարելու փորձ անելիս։ Հետնզոտություններից մեկի ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրին ցույց են տրվում գրիչներ, վերցված, հետազոտողների ասելով, նախորդ փորձից: Սեղմե՞լ: Գրիչների կեսը կարող են էլեկտրական հոսանքով հարվածել սեղմելիս: 
 Ուսանողներից քսանյոթին նախազգուշացրել էին՝ ո՛ր գրիչներն են «անակնկալով», մյուս քսանյոթն ընդամենը գիտեին, որ որոշ գրիչներ էլեկտրականացված են: Սենյակում մենակ մնալով՝ ուսանողները, որոնք չգիտեին, թե գրիչներից որոնք են վտանգավոր, սեղմեցին ավելի մեծ քանակությամբ գրիչներ և ավելի մեծ քանակությամբ հոսանքի հարվածներ ստացան, քան այն ուսանողները, որոնք գիտեին, թե ինչ կկատարվի: Հաջորդ փորձերը, օգտագործելով այլ խթաններ` եղունգը գրատախտակին քսելու ձայնը, միջատների վանող նկարների ցուցադրումը, կրկնեցին արդյունքը:
 Ինչպես նշում է հոդվածի համահեղինակ Քրիստոֆեր Սին, բացահայտումների ձգտումը խորը արմատներ է գցել մարդու մեջ՝ սննդի և սեռական հարաբերությունների պահանջմունքներին հավասար: Հետաքրքրությունը հաճախ համարվում է դրական բնազդ, որը կարող է բերել նոր գիտական ձեռքբերումների, սակայն երբեմն այդպիսի ուսումնասիրությունները կարող են տհաճ հետևանքների պատճառ դառնալ: Կարնեգի-Մելլոն ուսումնարանի տնտեսագիտության և հոգեբանության պրոֆեսոր Ջորջ Լևենշտեյնը, որ եղել է հետաքրքրասիրության գիտական հետազոտության նախաձեռնողը, նշում է.
 «Գիտակցելը, որ հետաքրքրասիրությունը կարող է ստիպել ձեզ գնալ ինքնակործան քայլերի, առաջնահերթ պայման է»:
 Սակայն անառողջ հետաքրքրասիրության դեմ կարելի է պայքարել: Վերջնական փորձում մասնակիցները, որոնց խնդրել էին կանխատեսել, թե ինչպես են իրենց զգալու տհաճ նկարների դիտումից հետո, ցածր հավանականությամբ էին ընտրում մի տարբերակ, որը տանում էր դեպի այդ նկարների դիտումը: Այս արդյունքները վկայում են, որ հետաքրքրասիրությանը հաջորդող արդյունքի նախօրոք կանխատեսելը օգնում է որոշել՝ արժե՞ այն արդյոք դրան, թե՞ ոչ: Քրիստոֆեր Սին նշում է.
 «Հետևանքների կանխատեսումը որոշիչ նշանակություն ունի հետաքրքրասիրության բացասական հետևանքներից խուսափելու համար»:

 Այլ կերպ ասած, մի կարդացեք օնլայն մեկնաբանություները:

Աղբյուրը՝ Моноклер
Թարգմանեց Արշամ Նազարեթյանը, 10-րդ դասարան

0 մեկնաբանություն:

Post a Comment