Համակագիչը 20-րդ դարի ամենամեծ գյուտն է, որը այսօր
կառավարում է գնացքները, ինքնաթիռները, բանկերը,
գործարանները։ Տանը այն հնարավորություն է տալիս խաղալու, աշխատելու և շփվելու։
Բայց ին՞չ կարող ենք մենք սպասել նրանից։ Մասնագիտական աշխարհում
համակարգիչը հեռավար աշխատանքի հնարավորություն է տալիս։
Մարդիկ, դուրս չգալով իրենց տնից, աշխատում են հեռավար՝ կապ պահպանելով
իրենց կազմակերպության հետ։ Ճանապարհից խուսափելու համար դա լավ է, բայց գործընկերների հետ անմիջական քննարկման հնարավորություն
չունենալը՝ վատ։ Դպրոցում այն մուլտիմեդիայի հնարավորություն է
տալիս`տեքստ, նկարներ, որոնք ավելի ինտերակտիվ են դարձնում դասը։
Դու կարող ես այցելել թանգարան, սենյակից սենյակ՝ մնալով քո էկրանի դիմաց։ Ինտերնետային ցանցը
հեշտացնում է նաև շփումը դպրոցների միջև։ Համակարգիչը լավ գործիք
է, որը տալիս է ինֆորմացիոն լայն հնարավորություն։ Այն շփման,
փոխանակումների հնարավորություն է տալիս, ինչը շատ լավ է։ Բայց հրաշքներ չի
գործում. օգտագործելու համար, պետք է իմանալ գրել և հատկապես ճիշտ կազմակերպել
անհրաժեշտ ինֆորմացիայի որոնումը, քանի որ, ի տարբերություն քեզ, համակարգիչը
խելացի չէ:
0 մեկնաբանություն:
Post a Comment