Рия Новости-ն գրում է. ՉԺՀ քաղաքացիական գործերի
նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի մայրցամաքային մասում «Մերանտի» թայֆունի
զոհ է դարձել յոթ մարդ, ևս 704-ը տուժել են բնական աղետի հետևանքով։
Հաղորդվում է, որ թայֆունից
տուժել են Ֆուցզյան նահանգի 79 գավառների և շրջանների բնակիչները: Եվս ինը մարդ անհայտ
կորած է համարվում:
Տարերքի արդյունքում
շտապ տարհանվել են 331 հազար մարդ: «Մերանտին» ոչնչացրել է 1,6 հազար կառույց, ևս
12 հազարը վանսվել են: Թայֆունից ուղիղ տնտեսական վնասը Ֆունցզյանի գավառում գնահատվում
է 1,66 միլիարդ յուան (մոտավորապես 251 միլիոն ամերիկյան դոլար):
Դրանից բացի՝ ավելի վաղ
Թայվանում թայֆունից զոհվել է մեկ և վնասվածքներ է ստացել 51 մարդ: Կղզու վրա 137 հազար
ընտանիք դեռ մնում է առանց հոսանքի:
Սինխուայի գործակալության
տվյալներով ուրբաթ օրը Թայվանի օդերևութաբանական բյուրոն հրապարակել է նախազգուշացում,
որ դեպի կղզու արևելյան կողմն է շարժվում նոր՝ «Մալակաս» թայֆունը։
Թարգմանեց Տիգրան Դանիելյանը, 10-րդ դասարան
0 մեկնաբանություն:
Post a Comment