The Guardian-ը
գրում է, որ Լոնդոնի համալսարանի գիտնականները IMM-101
անվանումով նոր դեղամիջոց են ստեղծել, որը մարդու իմունային համակարգին ստիպում է
պայքարել ենթաստամոքսային գեղձի ծանր տիպի քաղցկեի դեմ:
Ինչպես հայտնի
է, ուռուցքի բջիջների մեմբրանները պարունակում են մարդու իմունային համակարգը «խաբող»
սպիտակուցներ, ինչի հետևանքով իմունիտետը չի կարողանում դրանք ոչնչացնել: Իմունային
համակարգը ուժեղացնող սովորական դեղամիջոցները նպաստում են լիմֆոցիտների գրոհին ոչ
միայն հիվանդ այլև առողջ բջիջների վրա:
Նոր դեղամիջոցը նույն կերպ է ակտիվացնում
իմունիտետը, բայց սահմանափակվում է միայն ուռցքով և չի հանգեցնում մարդու աշխատունակության
կորստին:
Դեղամիջոցի փորձարկմանը մասնակցել է 110
մարդ, որոնց 85 % -ը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առավել ծանր՝ մետաստատիկ տեսակն
ուներ։
Սովորական քիմիաթերապիա անցած հիվանդները
ապրել են միջին հաշվով 4,4 ամիս, իսկ նրանք, ում նոր դեղահաբ են տվել՝ միջին
հաշվով 7 ամիս:
Ի դեպ, որոշ գիտնականներ պնդմում են, որ
IMM-101
դեղահաբը աննշան է մեծացնում կենսունակության ցուցանիշները, թեև կարող է որոշակի մարդկանց
կյանքը երկարացնել մի քանի տարով:
Ավելի
վաղ ԱՄՆ-ում թույլատրել են մարդկանց վրա գենտիկական փորձարկումներ, որի նպատակը մարդու
իմունային համակարգին քաղցկեղը «սպսնել» սովորեցնելն էր:
Բացի
այդ, այս ամռանը հայտնաբերել են մաշկի քաղցկեղի անբուժելի լինելու պատճառը:
Թարգմանեց Տիգրան Դանիելյանը, 10-րդ դասարան
0 մեկնաբանություն:
Post a Comment