Լավան գնում է դեպի ծովը
Հավայան կղզիներում (ԱՄՆ) հրաբուխ է ժայթքում: Դրա լավան վեց մղոն ճանապարհ է անցել դեպի Խաղաղ
օվկիանոսը, որտեղ կարմիր, տաք բեկորները խառնվում
են համեմատաբար սառը օվկիանոսի հետ:
Տեղի իշխանությունները ասում են, որ լավան վտանգ չի ներկայացնում
մոտակա քաղաքների համար, սակայն մարդկանց խորհուրդ է տրվում հեռու մնալ դրանից: Զբոսաշրջիկները
դեռ մոտենում են լավային` այն տեսնելու և լուսանկարելու համար:
Հրդեհ Կալիֆոռնիայում
Կալիֆոռնիայում հրշեջները
պայքարում են մեծ հրդեհի դեմ: Այն
ընդամենը մի քանի ժամում տարածվել է մոտավորապես 130 ակրի վրա:
Հրշեջները, ովքեր ուրիշ վայրում էին կրակի դեմ պայքարում, եկել են օգնության: Ուղղաթիռները կրակը հանգցնող նյութեր են ցանել կրակի վրա՝ առաջխաղացումը
կանգնեցնելու նպատակով:
Այս հրդեհից ոչ ոք
չի տուժել, սակայն հրշեջները պատրաստ են ամենաքիչը 200 էվակուացիայի: Էվակուացիայի կենտրոնը տեղակայվել է եկեղեցում:
Թարգմանեց Արտակ Նշանյանը, խորհրդատու՝ Իրինա Ապոյան
Աղջիկը նկարում է բերանով
Աֆղանստանում հաշմանդամությունը հաճախ դիտվում է որպես թուլություն: Մի աֆղան աղջիկ, սակայն, այդպես չի կարծում:
Նա ի ծնե վերջույթների մասնակի անդամալուծություն ունի, բայց դա չի խանգարում նկարելուն: Մատներով նկարելու փոխարեն նա օգտագործում է բերանը:
Աղջիկն ասում է, որ մինչև նկարել սկսելը ինքը շատ ճնշված էր, օրը երեք անգամ լաց էր լինում: Նա իրեն արդեն լավ է զգում և պատրաստվում է Կանադայում իր նկարների ցուցահանդեսը կազմակերպել:
Բանտարկյալները փրկել են բանտապահին
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բանտարկյալների մի խումբ շատ զարմանալի բան
են արել: Երբ նրանք խցից տեսան իրենց ուշագնաց
պահակին, դուրս
վազեցին խցից, ոչ թե որպեսզի փախչեն, այլ որպեսզի օգնեն նրան: Նրանք օգնություն էին կանչում, բայց երբ ոչ ոք չեկավ, օգտվեցին բանտապահի ռացիայից, որ զանգեին այլ պահակների:
Մյուս պահակները եկան և բանտարկյալներին վերադարձրին իրենց խուցը: Ոմանք
փորձում էին արհեստական շնչառությամբ ուշքի բերել հիվանդին, իսկ հետո բուժաշխատողներին
կանչեցին: Պահակը փրկվեց, և մարդիկ հիմա գովում են, բանտարկյալներին արագ արձագանքը
դեպքին:
Թարգմանեց Տիգրան Աբրահամյանը, խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment