Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, September 6, 2016

Լուրերի շարք

Բեթմենի կոստյումը
-         Թռչու՞ն է:
-         Ինքնաթի՞ռ է:
-         Ո՛չ, դա Բեթմենն է: Ավելի ճիշտ՝ Բեթմենի՝ աշխարհի ամենաառաջնակարգ կոստյումն է: Իր վրա ունենալով 23 հարմարանքներ՝ այն հիանալիորեն նմանվում է հենց իրական սուպերհերոսին: Այս կոստյումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում կերպարի ամենից հաջողված նմանակում:
Ստեղծված լինելով հատուկ էֆեկտների մասնագետ Ջուլիան Չեքլիի կողմից՝ հանդերձանքը պարունակում է այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ծխային նռնակները, առարկաներից կառչող զենքերը, ուլտրամանուշակագույն լամպերը և այլն:
Monday, September 5, 2016

Նորությունների շարք

Լավան գնում է դեպի ծովը

Հավայան կղզիներում (ԱՄՆ) հրաբուխ է ժայթքում: Դրա լավան վեց մղոն ճանապարհ է անցել դեպի Խաղաղ օվկիանոսը, որտեղ կարմիր, տաք բեկորները խառնվում են համեմատաբար սառը օվկիանոսի հետ: