Ժամանակակից առակ
Հեղինակավոր բուհի հաջողակ, հիանալի առաջխաղացում ունեցած մի խումբ շրջանավարտներ հյուր եկան իրենց տարեց պրոֆեսորին: Հանդիպման ժամանակ խոսում էին աշխատաքի մասին:
Շրջանավարտները բողոքում էին բազմաթիվ դժվարություններից և կյանքի խնդիրներից: Սուրճ առաջարկելով հյուրերին՝ պրոֆեսորը գնաց խոհանոց ու հետ եկավ սրճեփով ու սկուտեղով՝ վրան զանազան բաժակներ՝ ճենապակուց, ապակուց, պլաստիկից, բյուրեղապակուց: Դրանց մի մասը հասարակ էր, ուրիշները՝ թանկ: Երբ շրջանավարտները ընտրեցին բաժակները, պրոֆեսորն ասաց.
-Ուշադրություն դարձրեք, որ բոլորդ գեղեցիկ բաժակները ընտրեցիք, իսկ հասարակներն ու էժանագինները մնացին: Եվ չնայած ձեզ համար նորմալ է քեզ համար միայն լավը ուզելը, բայց դա էլ հենց ձեր խնդիրների և հուզմունքի աղբյուրն է: Հասկացեք, որ բաժակն ինքնին սուրճն ավելի լավը չի դարձնում: Հաճախ դա ուղղակի թանկ է, բայց երբեմն նույնիսկ թաքցնում է այն, ինչ մենք խմում ենք: Իրականում մեր ուզածը ուղղակի սուրճն է, ոչ թե բաժակը: Բայց դուք գիտակցաբար ըտրեցիք լավագույն բաժակները, իսկ հետո նայեցիք՝ ում ինչ բաժակ է հասել:
Իսկ հիմա պատկերացրեք՝ կյաքը սուրճ է, իսկ աշխատանքը, գումարը, դիրքը, հասարակությունը՝ բաժակները: Դրանք ընդամենը գործիքներ են կյանքը պահելու ու բովանդակությամբ լցներու համար: Ինչ բաժակ էլ ունենանք, դա չի որոշում ու չի փոխում մեր կյանքի որակը: Երբեմն, կենտրոնանալով միայն բաժակի վրա, մոռանում ենք վայելել սուրճի համը: Առավել երջանիկ մարդիկ ոչ թե նրանք են, որ ունեն լավագույնը, այլ նրանք, ովքեր քաղում են լավագույնը նրանից, ինչ ունեն:

Թարգմանեց Սաբինա Դավթյանը
0 մեկնաբանություն:
Post a Comment