Ուսումնասիրում ենք՝ որ դեպքերում է մարդու հետաքրքրասիրությունը ստիպում նրան
դիմել ինքնակործան գործողությունների, ինչու միշտ չէ, որ պետք հետևել այդ զգացմունքին
և ինչպես հաղթահարել մեր՝ անորոշությունը հաղթահարելու ձգտումը:
Ինչո՞ւ են մարդիկ տեղեկություններ
փնտրում իրենց նախկին սիրեկանների նոր հարաբերությունների մասին, կարդում բացասական
մեկնաբանություններ համացանցում և այլ գործողություններ կատարում, որոնք կարող են ցավ
պատճառել: Psychological Science-ում հրատարակված վերջին հետազոտությունները շատ հեշտ
պատասխան են տալիս այս հարցերին. որովհետև մարդիկ իրենց բնույթով անորոշությունը հաղթահարելու
կարիք ունեն: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տեղեկացված լինելու անհրաժեշտությունն
այնքան մեծ է, որ մարդիկ պատրաստ են հագեցնել իրենց հետաքրքրասիրությունն անգամ այն
դեպքում, երբ հասկանում են, որ պատասխանն իրենց ցավ է պատճառելու: