Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, February 28, 2015

Սպիտակ տան անդրադարձը Նեմցովի սպանության վերաբերյալ

Միացյալ Նահանգները դատապարտում է Բորիս Նեմցովի դաժան սպանությունը, և մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը՝ սպանության հանգամանքներում անցկացնել արագ, անաչառ և թափանցիկ հետաքննություն և պատսխանատվության ենթարկել նրանց, ովքեր կատարել են այդ դաժան սպանությունը:

Սպանել են ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ, նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայում,-հաղորդում են ռուս պաշտոնյաները:
Անհայտ մի անձ մեքենայից չորս անգամ կրակել է Նեմցովի վրա, երբ նա անցնում էր Կրեմլի մոտի կամրջով,-ասում են ոստիկանները:
Tuesday, February 24, 2015

Պուտինի ցնցող նախազգուշացումը

Ուկրաինայի հետ պատերազմը կարող է «ապոկալիպսիս» լինել, բայց, հավանաբար, երբեք տեղի չի ունենա,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում եմ` այդպիսի ապոկալիպսիսի սցենարը անհավանական է և հուսով եմ՝ այն երբեք իրականություն չի դառնա»,-երկուշաբթի Պուտինն ասել է ռուսական լրատվամիջոցներին:

Բացասականը մաքրելու հզոր միջոց

Նպատակին հասնելու ընթացքը արագացնելու համար անհրաժեշտ է մաքրվել բացասական մտքերից:
Զայրույթն ու բացասականը երբեմն այնքան խիստ են խոչընդոտում մեր հաջողությանը, որ մենք պարզապես չենք կարողանում ապրել լիարժեք կյանքով: Նրանք խեղդում են մեր հոգին, իսկ զսպված լացի կունձը կոկորդում կարող է նույնիսկ հիվանդություններ առաջացնել:
Monday, February 23, 2015

«Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել է համակարգչային ցանցի «սուպեր լրտեսներին»

Ռուսական հակավիրուսային ընկերության փորձագետները համարում են, որ կիբերխմբի զինանոցում կան բազմաթիվ չարամիտ և նորարարական ծրագրեր, «Կասպերսկու լաբորատորիան», օրինակ, առաջին անգամ հայտնաբերել է մոդուլներ, որոնք թույլ են տալիս վերածրագրավորելու 12 խոշոր արտադրողների կոշտ սկավառակների օպերացիոն համակարգերը:
Sunday, February 22, 2015

Գալլիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները Թուրքիայում չեղարկվել են

Գալլիպոլիի` Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ճակաամարտի հիշատակին նվիրված Թուրքիայի կառավարության կողմից կազմակերպվելիք գալիք միջոցառումները, որոնք նշվելու էին ապրիլի 24-ին՝ նույն տարվա նույն օրը, երբ լինելու են այն  հիշատակին նվիրված միջոցառումները, որ «Հայոց ցեղասպանություն» են կոչվում, չեղարկվել են մի շարք երկրների առաջնորդների պատճառով, ովքեր չեն ցանկանում այցելել Անկարա և ստվեր գցել Երևանում կայանալիք արարողությունների վրա:
Saturday, February 21, 2015

Խորխե Կարերա Անդրադե | ԼՈՒՐԵՐ ԾՈՎԻՑ ՈՒ ՑԱՄԱՔԻՑ

Թարգմանությունը անգլերենից՝ Նաիրա Համբարձումյանի
Խորխե Կարերա Անդրադեն ծնվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 1903 թ. Սեպտեմբերի 28-ին: Գրականություն է ուսումնասիրել Իսպանիայում` Բարսելոնայի համալսարանում, ապա` Ֆրանսիայում:
1927-1928 թթ. եղել է Էկվադորի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, այնուհետև դիվանագիտական ծառայություն է իրականացրել եվրոպական տարբեր երկրներում, Ասիայում, Հարավային Ամերիկայում:
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Չտեսնված լճակ» (El estanque inefable) լույս է տեսել 1922-ին, սակայն նրան ճանաչում բերեց «Լուրեր ծովից ու ցամաքից» (Boletines de mar y de tierra,1930) ժողովածուն, որի առաջաբանը գրել էր Գաբրիելա Միստրալը:

Ֆեյսբուքն արդեն հասանելի է նաև այն աշխարհում

Այժմ ֆեյսբուքը նոր ծառայություն է մատուցում իր օգտատերերին. դուք կարող եք կտակել ձեր էջը որևէ ընկերոջ, ով ձեր մահվանից հետո ձեր անունից նյութեր կթողարկի, կկարդա ձեր ֆեյսբուքյան հաղորդագրությունները, կպատասխանի դրանց:  
Wednesday, February 18, 2015

Ձնեմարդ պատրաստելու նոր ռեկորդ

Ավելի քան 600 մարդ օգնեց հաղթահարելու նախկին ռեկորդը՝ Տոկիոյի հյուսիս-արևմուտքում գտնվող Իիյամայում` պատրաստելով 1585 ձնեմարդ,-հաղորդում է Kyodo լրատվականը:
«Հաշվառվելու համար ձնեմարդերի բարձրությունը պետք է լիներ ավելի քան 3 ոտնաչափ (91 սմ) և ունենային դեմք ու ձեռքերը»,-գրում է գործակալությունը: