Թարգմանությունը անգլերենից՝ Նաիրա Համբարձումյանի
Խորխե Կարերա Անդրադեն ծնվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 1903 թ. Սեպտեմբերի 28-ին: Գրականություն է ուսումնասիրել Իսպանիայում` Բարսելոնայի համալսարանում, ապա` Ֆրանսիայում:
1927-1928 թթ. եղել է Էկվադորի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, այնուհետև դիվանագիտական ծառայություն է իրականացրել եվրոպական տարբեր երկրներում, Ասիայում, Հարավային Ամերիկայում:
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Չտեսնված լճակ» (El estanque inefable) լույս է տեսել 1922-ին, սակայն նրան ճանաչում բերեց «Լուրեր ծովից ու ցամաքից» (Boletines de mar y de tierra,1930) ժողովածուն, որի առաջաբանը գրել էր Գաբրիելա Միստրալը: