Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, February 1, 2015

Գիտնականները հայտնաբերել են նախապատմական մարդու նոր տեսակ

Գիտնականները հայտնաբերել են նախապատմական մարդու նոր տեսակ, ում կոչեցին «մարդ Պենհու (penghu)»
Տոկիո, հնվ. 28 (ՏԱՍՍ-ի թղթակից Վյաչեսլավ Մակարով):
Ճապոնիայի, Թայվանի և Ավստրալիայի համարսարանի մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են նախապատմական մարդու նոր տեսակ, ով ապրել է Արևելյան Ասիայի տարածքում 490-10 հազար տարի առաջ: Այդ մասին տեղեկացրել են հունվարի 28-ին Ճապոնիայի ԶԼՄ-ները:
Saturday, January 31, 2015

ԽՈՍՐՈ ԳՈԼԵՍՈՌԽԻ/ երեք բանաստեղծություն

***
ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր
արմատն ի՞նչ կանեք

ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին
թռիչքն արգելում եք
բնում նստած ճտերին ի՞նչ կանեք

ենթադրենք սպանում եք
ենթադրենք կտրում եք
ենթադրենք խփում եք
անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք

Ինչպե՞ս նկատողություն անել երեխային` առանց ազդելու նրա ինքնագնահատականի վրա

Ինչպես գրել եմ իմ «Ինչու է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը՝ հանձնվում» հոդվածում, լավագույն գովեստը  ջանասիրության համար արվածն է, այլ ոչ երեխայի ունակությունների:
Նույնը կարելի է ասել նաև նկատողություն անելու դեպքում:
Friday, January 30, 2015

Փարիզում ձերբակալվել է մի ութամյա տղա

Փարիզ. Ոստիկանությունը Ֆրանսիայի հարավից ձերբակալել և հարցաքննել է  ութամյա մի տղայի, ով հայտարարել է, որ աջակցել է երգիծական Charlie Hebdo ամասգրի վրա հարձակված ահաբեկիչներին:
Ահաբկիչներին պաշտպանելու համար տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնց  դատական արագացված քննության ընթացքում սպասվում է երկար տարիների բանտային կյանք:
Thursday, January 29, 2015

Ինչո՞ւ սպասել հնարավորության։ Ինքդ ստեղծիր հնարավորություն

Մարդիկ հաճախ սպասում են հնարավորությունների, բայց արդյո՞ք արժե սպասել դրանց: Ոչ, պետք չէ: Առաջին հերթին՝ դու չես կարող կախված լինել բախտից. երբեք չգիտես՝ կարժանանա՞ս մեծ հնարավորության, թե ոչ: Ուրեմն՝ ինչո՞ւ ես ուզում կախված լինել բախտից: Փոխարենը դու կարող ես կախված լինել ինքդ քեզանից: Սա միակ ձևն է իմանալու, որ կարժանանաս հնարավորության:
Wednesday, January 28, 2015

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի,-հայտնել է Բրազիլիայի Արդարադատության նախարարը
Ըստ Ժոզե Էդուարդո Կարդոսոյի, բանտերի լցվելու խնդիրը պետք է լուծել ոչ թե մարիխուանան օրինականացնելով, այլ նոր բանտեր կառուցելով:
Tuesday, January 27, 2015

Օբաման Ռուսաստանին. Մեծ երկրները կռիվ չեն գցում ավելի փոքր երկրների միջև

«Ռազմական տարբերակը բացառված է»,-կիրակի ասել է նախագահ Բարաք Օբաման,-«Բայց ԱՄՆ-ն կդիտարկի Ուկրաինայի առիթով Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու մյուս բոլոր տարբերակները»:
«Մենք շահագրգռված չենք տեսնելու Ռուսաստանին թույլ վիճակում կամ քայքայված տնտեսությամբ:
Monday, January 26, 2015

Ցուկերբերգին խենթություն է թվում այն գաղափարը, թե ինքն է ստեղծել Ֆեյսբուքը

Բոլորը ճանաչում են Մարկ Ցուկերբերգին՝ որպես Ֆեյսբուքի հիմնադիր: Հարվարդի համալսարանի հանրակացարաններից մեկում մի երեխայի գործարկած ինտերնետային կայքը փոխեց ողջ աշխարհը:
Բայց այդ ռոմանտիկ պատկերացումը, թե մեկ հայտնագործողը միայնակ աշխատել է դրա վրա, ընդհանուր առմամբ, առասպել է համարվում տեխնիկայի պատմության մեջ:
Sunday, January 25, 2015

Որդի ուղեղով ռոբոտը

Գիտնականները տեղադրել են որդի ուղեղը լեգոյից պատրաստած ռոբոտի մեջ:
Կլոր որդի ուղեղը մրցում է արհեստական ինտելեկտի հետ՝ ապացուցելով, որ մի օր հնարավոր կլինի համակրգիչներում օգտագործել մարդու ուղեղը: