Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, January 30, 2023

Ջեքսոն Փոլոք

 


Այս լուսանկարում երևում է, որ Ջեքսոն Փոլլոքը աշխատանքի վայրում է… պարզապես նայեք, թե ինչ խառնաշփոթ է նա ստեղծում հատակին:

Նա ներկ է թափել հատակի մեծ կտավների վրա։ Նկարելու այս ձևը կոչվել է շարժումների նկարչություն, քանի որ Փոլոքը շատ արագ էր շարժվում նկարի վրայով և ներկը կաթում էր երկար, ալիքաձև գծերով: Երբեմն նա ներկը թափում էր կտավի վրա, և նրա որոշ նկարների վրա դեռ ոտնահետքեր են մնացել ներկի մեջ նրա կանգնելուց:

Thursday, January 19, 2023

Քիթ Հարինգ

 

Keith Haring, Boys Club, NYC, August 17, 1987 © Keith Haring Foundation.

Քիթ Հարինգը ծնվել է 1958 թվականին, ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա նահանգում։ Նա սիրում էր նկարել մուլտֆիլմեր և այցելել թանգարաններ։ Ահա նա ճանապարհորդում է մետրոյով։

Wednesday, January 18, 2023

5 տարօրինակ փաստ մարդու հոգեբանության մասին


  1. 1. Ձեր նպատակների հրապարակայնորեն հայտարարելը ավելի քիչ հավանական է դարձնում ձեր հաջողության հասնելը։ 
    Այո, դա տեղի է ունենում շատ հաճախ, երբ դուք հրապարակայնորեն հայտարարում եք ձեր նպատակների մասին, հավանականությունը մեծ է, որ դուք չեք կարողանա հաջողության հասնել կամ իրականացնել նպատակները: Մարդկանց ասելը լիարժեքության վաղաժամ զգացում է առաջացնում: Թեև մարդ կարող է հպարտանալ՝ թույլ տալով մարդկանց իմանալ իր նպատակների մասին, բայց կարող է հետագայում վնասել իրեն: 
Sunday, January 15, 2023

Թոփ 5 նրբաբլիթներ




Սուզվիր Թեյթի հավաքածուում այս թոփ 5 նրբաբլիթներին վերաբերող արվեստի գործերի մեջ։

Ինքնաբավության մանիֆեստ․ Խորխե Բուկայ

 


Իմ պատասխանատվությամբ է հեռանալն այն ամենից, ինչն ինձ ցավ է պատճառում։ Ես եմ պատասխանատու ինձ վնաս հասցնողներից պաշտպանվելու համար։ Ես պատասխանատու եմ ինձ հետ կատարվողի վրա ուշադրություն դարձնելու, և կատարվածի մեջ իմ բաժինը գնահատելու համար։ 
Tuesday, January 3, 2023

Սուրբծննդյան բարեմաղթանքներ քրիստոնյա արաբներից

 عيد ميلاد المسيح

(‘eed milaad al-maseeH)
Բառացի նշանակում է «Մեսիայի ծննդյան տոն»:

Այժմ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» ասելու համար մենք ընդհանրապես բաց ենք թողնում «Մեսիայի» մասը, քանի որ բավական ակնհայտ է, թե տարվա այս եղանակին ո՜ր ծննդյան տոնակատարությանն ենք ակնարկում: Պարզապես կարող ենք ասել.
عيد ميلاد سعيد
(‘eed milaad sa3eed)
Բառացի՝ «Երջանիկ Ծննդյան տոն»:

Ամանորի մաղթանքներ



***
Թող գալիք տարվա յուրաքանչյուր նոր պահ երջանկություն, հաջողություն, հարմարավետություն և ջերմություն բերի ձեր տանը: Թող յուրաքանչյուր իրադարձություն լցված լինի ուրախ պահերով, աչքերի փայլով, սիրելիների ժպիտներով:

Tuesday, December 20, 2022

Երեխայի հետ մաթեմատիկայի մասին խոսելու ձևը նշանակություն ունի


«Դու շատ խելացի ես»


Այս ոգևորող արձագանքը  իրականում կարող է ավելի շատ վնասել, քան օգնել երեխաների մաթեմատիկական կատարողականին՝ համաձայն Ջորջիայի համալսարանի մի նոր հետազոտության։  
Հետազոտությունը տարվել է համատեղ Mary Frances Early College of Education-ի կրթական հոգեբանության ամբիոնի ասիստենտ Մայքլ Բարգերի կողմից, և հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաներին անձնային հատկանիշների կամ բնածին կարողությունների հետ կապվող արձագանքներով ոգևորելը կարող է ժամանակի ընթացքում թուլացնել մաթեմատիկայի հետ կապված նրանց մոտիվացիան և պակասեցնել ձեռքբերումները։ 
Monday, December 19, 2022

Բերմունդյան եռանկյունի


Բերմուդյան եռանկյունին տարօրինակ եռանկյունաձև տարածք է Ատլանտյան օվկիանոսում, որտեղ շատ նավեր, որոնք նավարկում են դրա միջով կամ օդանավերը, որոնք թռչում են վերևից, անհետ կորել են: Որոշ դեպքերում, երբ հայտնաբերվել են բեկորներ, անձնակազմն անհետացած է եղել։ Իսկ նման դեպքերը շարունակվում են դարեր շարունակ։ Ավելի քան 1000 նավ և ինքնաթիռներ անհետացել են եռանկյունու տարածքում վերջին հինգ դարերում, և այս առեղծվածային միջադեպերը Ատլանտյան օվկիանոսում շարունակում են տեղի ունենալ նույնիսկ այսօր: