Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, January 15, 2023

Ինքնաբավության մանիֆեստ․ Խորխե Բուկայ

 


Իմ պատասխանատվությամբ է հեռանալն այն ամենից, ինչն ինձ ցավ է պատճառում։ Ես եմ պատասխանատու ինձ վնաս հասցնողներից պաշտպանվելու համար։ Ես պատասխանատու եմ ինձ հետ կատարվողի վրա ուշադրություն դարձնելու, և կատարվածի մեջ իմ բաժինը գնահատելու համար։ 
Ես պետք է գիտակցեմ այն արձագանքը, որ կունենա իմ արարքը։ Որպեսզի ինձ հետ կատարվի այն, ինչ կատարվում է, ես պետք է անեմ այն, ինչ անում եմ։ Չեմ ասում, որ կարող եմ կառավարել այն ամենը, ինչ կատարվում է ինձ հետ, ո՜չ, բայց ես պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ կատարվում է ինձ հետ, քանի որ ինչ-որ բանում, մի գուցե ինչ-որ մանրուքում, ես նպաստել եմ դրան։

Ես չեմ կարող վերահսկել շրջապատի կարծիքը, բայց կարող եմ վերահսկել իմը։ Ես կարող եմ ազատ տնօրինել իմ արարքները։ 
Ե՜ս պետք է որոշեմ, թե ինչպես վարվեմ։ Իմ սահմանափակումներով, իմ հոգսերով, իմ անգրագիտությամբ, այն ամենով, ինչ սովորել եմ և գիտեմ։ Այս ամենը նկատի ունենալով՝ ես պետք է որոշեմ, թե ինչպես  լավագույն վարվեմ։ Եվ պետք է վարվեմ հենց այդպես։

Պետք է ինքս ինձ ավելի լավ ճանաչեմ, որպեսզի իմանամ իմ ռեսուրսները: 
Պետք է ինձ այնքան սիրեմ, որ ինքս ինձ արտոնություններ տամ և իմանամ, որ դա իմ որոշումն է: 
Այդ ժամանակ ես ձեռք կբերեմ մի բան, որը գալիս է ինքնավարությամբ և ազատության հակառակ կողմն է՝ քաջությունը: Ես քաջություն կունենամ գործելու այնպես, ինչպես իմ գիտակցությունն է թելադրում և հատուցելու դրա համար: 
Այդ ժամանակ ես կլինեմ ազատ, անգամ եթե մյուսներին դա դուր չգա։ 
Եվ եթե դու ինձ չսիրես այնպիսին, ինպիսին որ կամ:
Եվ եթե լքես ինձ: 
Եվ եթե ամենաերկար ու ցուրտ ձմեռային գիշերով որոշես թողնել ինձ մենակ և հեռանալ… 
Դուռը փակիր, լսո՞ւմ ես։ Որովհետև քամի է։ 
Փակիր դուռը։ Եթե դա է քո որոշումնը, փակիր դուռը։ 
Ես չեմ խնդրի քեզ մնալ գեթ մի րոպե քո կամքին հակառակ։ Խնդրում եմ, ոակիր դուռը, որովհետև ես այստեղ ապրում եմ, իսկ դրսում ցուրտ է
Եվ դա կլինի իմ որոշումը։ 

Դա ինձ դարձնում է անհատ, որ չի ենթարկվում մանիպուլյացիաների։ Քանի որ ինքնաբավ մարդուն մանիպուլյացիայի ենթարկելն անհնար է, և մենք գիտենք, որ ոչ ոք չի կարող նրանց կառավարել։ Քանի որ կայացած մարդուն կառավարել հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա դա ցանկանա, նա անկառավարելի է, և դուք չեք տնօրինում նրան։ Նա է ղեկավարում իրավիճակը և նա է ղեկավարում ինքն իրեն։

Դա նշանակում է հսկայական քայլ ձեր անձնական պատմության և ձեր զարգացման մեջ, դա ենթադրում է լրիվ այլ ապրելակերպ և գուցե ուրիշ մարդկանց ավելի խորը ճանաչում:

Եթե դուք իսկապես կայացած եք, եթե դուք թույլ չեք տալիս ձեզ կառավարել անգամ փոքր-ինչ, ապա հնարավոր է, որ որոշ մարդիկ հեռանան ձեր կյանքից… Հնարավոր է՝ ինչ-որ մեկը չցանկանա մնալ։ Դուք պետք է համաձայնեք այդ գինը վճարել։ Գինը, որը արտահայտվում է մեր մոտ շրջապատից որոշ անձանց հետ բաժանմամբ։

Եվ պատրաստվելում տոնելու նոր անձանց հայտվելը (հնարավոր է․․․)։

Թարգմանությունը՝ Արևիկ Արզումանյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment