Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, September 11, 2019

Ինչ կա-չկա

Զբոսաշրջիկները Մայա Բեյում


1999թվականին, երբ Հոլիվուդը ժամանել էր Թայլանդի լողափներից մեկում՝ Մայա Բեյում, Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ ֆիլմ նկարահանելու, լողափը նորությունների կիզակետում էր: Այդ ժամանակից ի վեր ամեն օր ավելի քան 4000 զբոսաշրջիկ, որոնք գալիս էին նավերով, հեղեղում էին այդ ափը:

Tuesday, September 3, 2019

Ինչ կա-չկա

Ամազոնը՝ հրդեհների մեջ

Ամազոնյան անտառներում մեծ հրդեհներ են, և այդ հրդեհները հանգցնելը բոլորի համար դարձել է մարտահրավեր։ Անտառածածկ տարածքը հասնում է մոտավորապես 2.5 միլիոն մղոնի։  Այնքան մեծ են վառվող տարածքները, որ մարդիկ հրդեհները
Wednesday, August 21, 2019

Ինչ կա-չկա

Թարգմանում են 2019-2020 ուստարվա նոր սովորողները

Պլաստիկ պայուսակները

Գերմանիոյ Բնության նախարարությունը աշխատում է օրենք ստեղծել, որպեսզի արգելե պլաստիկ պայուսակները։
Նախարարն ասել է, թէ ինք ուզում է՝ Գերմանիան դուրս գայ «աղբ նետողների միությունից» և քիչ պլաստիկ գործածուի։
Նախարարությունը ասում է, որ 2016 թուականից ի վեր ժողովուրդը աւելի քիչ պլաստիկ է գործածում։ Այս գործարարների համաձայնության շնորհիվ է։

Առականի

Թարգմանում են 2019-2020 ուսումնական տարվա նոր ընդունված սովորողները

Շներից վախենալը


Մի կին դեռ մանկուց վախենում էր շներից: Շատ ժամանակ առաջ նրան փողոցի շուն էր կծել, և այդ պահից նա սարսափում էր շներից: Հոգեբանի հետ աշխատանքները արդյունքներ չէին տալիս:
Sunday, June 23, 2019

Վատ գաղտնիքներ


***
Փիթերը
ոտքով խփեց իր սեղանին և դուրս եկավ դասարանից: Կողքերի շարքերի սովորողները աղմուկից վեր թռան:
- Հե՛յ, - կանչեց մաթեմատիկայի ուսուցիչ միսթր Քլարքը Փիթերի հետևից, - նկատողությո՛ւն, - բղավեց նա:
Փիթերը ձեռքերը գրպանները խոթեց, կախեց գլուխը և ուսերը վեր բարձրացրեց, ասես մրսում էր: Սա ամսվա մեջ երրորդ անգամն էր, որ նա դասարանից դուրս էր գալիս:
Sunday, May 12, 2019

Տեխնոլոգիական փաստեր


  1. YouTube-ի տեսանյութերի շուրջ 20%-ը կապված է երգի հետ:
  2. Տեխնոֆոբիան վախն է տեխնիկայից:
  3. Աշխարհի բնակչության գրեթե կեսը երբեք չի կատարել հեռախոսազանգ:
  4. Աշխարհի ամենաթանկարժեք հեռախոսահամարը 666-6666-ն է: Այն վաճառվել է աճուրդի միջոցով 2.7 միլիոն դոլարով:
Thursday, May 9, 2019

Մարդկության մասին խոսող 5 հուշարձան



1. Ռեյխստագի՝ նացիստների սպանված 96 պատգամավորների հուշարձանը
Հուշարձանը գտնվում է Ռեյխստագի ստորոտում: Սալերի վրա պատգամավորների անուններն են, որոնք չեն միացել նացիստներին և կյանքով են վճարել դրա համար: Մեծ մասը զոհվել է 1933-ից մինչեւ 1945 թվականը: Միայն մեկի՝ Ջորջ Ուենդի մահվան թիվն է նշված 1948 թվականը (մահացել է նացիստական «Բրանդենբուրգյան էֆթանազիա» կենտրոնում լինելու հետեւանքներից): Պատգամավորների թվում եղել են 90 տղամարդիկ և 6 կին:
Thursday, May 2, 2019

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ


ԳՄօրգանիզմը գիտության ամենահակասական ոլորտներից է։ Գենային ինժեներիան օգտագործվում է շատ ոլորտներում։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ բժշկության մեջ կիրառվող ԳՄ ինսուլինը լայնորեն ընդունված է, բանավեճը թեժանում է, երբ խոսքը գնում է ուտելիքի և գյուղատնտեսության մասին։
Ինչո՞ւ է այդպես։ Ինչո՞ւ է նույն բանի հանդեպ վերաբերմունքն այդքան տարբեր։ Եկեք հասնենք խնդրի արմատներին և հասկանանք ԳՄՕ-ների վերաբերյալ փաստերը, վախերը և հեռանկարները։
Thursday, April 11, 2019

Երաժշտական տարօրինակ գործիքներ



Երգող ծնգացող ծառը
Արվեստի այս գործը կառուցված է զանազան չափերի խողովակներից: Քամին անցնում է խողովակների միջով և ստեղծում ահարկու ձայն: Օրիգինալը հասնում է մինչև երեք մետրի և գտնվում է Անգլիայում՝ Արևելյան Լանչաշիրի հովտում: 2017թվականի մարտին քույր երգող ծնգացող ծառ է կառուցվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Աուստինից դուրս՝ Տեխասում: