Ամազոնը՝ հրդեհների մեջ
Ամազոնյան անտառներում մեծ հրդեհներ են, և այդ հրդեհները հանգցնելը բոլորի համար դարձել է մարտահրավեր։ Անտառածածկ տարածքը հասնում է մոտավորապես 2.5 միլիոն մղոնի։ Այնքան մեծ են վառվող տարածքները, որ մարդիկ հրդեհները հայտնաբերելու համար օգտագործում են արբանյակներ: Անտառների չափսերը և անանցանելիությունը թույլ չեն տալիս, որ բոլոր հրդեհները արձանագրվեն:
Անտառային հրդեհների դեմ պայքարի հիմնական պատասխանատուն Բրազիլիայի պետական բնապահպանական ինստիտուտն է, սակայն երկրի նախագահ Ջայր Բոլսոնարոն հայտարարել է, որ ինքը ռեսուրսներ չունի անտառային հրդեհների ներկայիս բռնկման դեմ պայքարելու համար: Նա մտածում է բանակից ջոկատներ ուղարկելու մասին։
Ամազոնում հրդեհները սովորական բան են, բայց այս պահին Բրազիլական տիեզերական գործակալության տվյալներով հրդեհները 83% ով ավելի են, քան 2018 թվականի այս օրերին: Անտառային հրդեհների միջազգային ասոցիացիայի նախագահն ասել է, որ այս տարվա հրդեհները համաշխարհային մասշտաբի աղետ են:
Թարգմանությունը՝ Եվա Բերբերյանի
Սաուդյան Արաբիայի կանայք
Սաուդյան Արաբիայում կանանց վերաբերվում են որպես անչափահասների, և նրանք նախ պետք է հարցնեն իրենց տղամարդ խնամակալներին, եթե ուզում են բան անեն, օրինակ՝ աշխատանքի կամ հիվանդանոց գնան։
Ամեն դեպքում, երկիրը փոխվում է, և արքայզն Մուհամմադ բեն Սալմանը ասում է, որ ինքը փորձում է միջինը գտնել խնամակալության օրենքները փոխել ցանկացող և չցանկացող սաուդցիների միջև։ Արքայազնը նշում է. «Սաուդյանցիները չեն ցանկանում կորցնել իրենց ինքնությունը, բայց մենք ուզում ենք մաս կազմել գլոբալ մշակույթին։ Մենք ուզում ենք միաձուլել մեր մշակույթը համաշխարհային ինքնության հետ»։
Թվիթերյան մի շարք գրառումներում Սաուդյան Արաբիայի դեսպանն ասել է, որ երկիրը կկիրառի այնպիսի օրենքներ, որոնք կլավացնեն կանանց կարգավիճակը: Օրինակ՝ 21 տարեկանից մեծ կանանց կթույլատրվի ճամփորդել երկրից դուրս առանց իրենց խնամակալներին (հայր, եղբայր, ամուսին) հարցնելու:
Թարգմանությունը՝ Գլեա Տոնոյանի
Վտանգավոր ճանապարհ
Չինացի մի խումբ երեխաներ դպրոցից տուն վերադառնալու
համար վտանգավոր ճանապարհ են անցնում, քանի որ փայտե աստիճաններով պետք է բարձրանան
ժայռի վրա։
Որպեսզի հասնեն իրենց ծայրամասային գյուղ,
նրանք բարձրանում են մոտ քսան մետր՝ պայուսակներ կամ այլ իրեր տանելով:
Գյուղացիներն ու նույնիսկ շները անցնում են
այս ճանապարհով թվացյալ հեշտությամբ: Այնուամենայնիվ, դա սարսափելի է որոշ մարդկանց
համար, և նրանք ասում են, որ իրենց ոտքերը դողում են բարձրանալիս, և իրենք չեն համարձակվում
ներքև նայել:
Վերև բարձրանալը հեշտ է, քանի որ ընտանիքն
ու ընկերները դիմավորում են այս երեխաներին: Սովորողներից շատերը երեսուն մղոն հեռավորության
վրա եղած դպրոցն են գնում և ամիսներ շարունակ տանը չեն լինում:
Գյուղում բնակվող մարդիկ ցանկանում են գյուղ
տանող ավելի անվտանգ ճանապարհ ունենալ, բայց նրանք վստահ են, որ լավագույն ապագան իրենց
երեխաներին լավ կրթություն տալու միջոցով է լինում:
Թարգմանությունը՝ Աննա Ղազարյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment