Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, September 11, 2019

Ինչ կա-չկա

Զբոսաշրջիկները Մայա Բեյում


1999թվականին, երբ Հոլիվուդը ժամանել էր Թայլանդի լողափներից մեկում՝ Մայա Բեյում, Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ ֆիլմ նկարահանելու, լողափը նորությունների կիզակետում էր: Այդ ժամանակից ի վեր ամեն օր ավելի քան 4000 զբոսաշրջիկ, որոնք գալիս էին նավերով, հեղեղում էին այդ ափը:



Զանգվածային տուրիզմը ոտքի տակ տվեց երբեմնի կուսական լողափը և ավերեց բնական կյանքը: Այդ պատճառով  չորս ամիս փակեցին լողափը զբոսաշրջիկների համար: Երբ այն վերաբացվի սեպտեմբերի վերջին,  այցելուների թիվը կսահմանափակեն օրական 2000ով։

Մի ծովագետ ասել է, որ ինքը և ուրիշ գիտնականներ սխալ են գործել՝ կարծելով, որ ֆիլմից եկող գումարը շատ կարևոր է։ Հիմա իրենք  տեսնում են, որ լողափը բնական ռեսուրս է, և պետք է պահպանեն այն:

Ֆիլմի դերասաններից մեկը՝ Զելդա Թինսկան, ասել է, որ ազնկեղծորեն կարծում է, որ արևմուտքը մի կազմակերպություն է, որը հետապնդում է համբավ և հանրաճանաչություն: Մարդիկ  ուզում տեսնել ոչ թե լողափը, այլ նրանք այն ակտուալ վայրը, որտեղ ֆիլմ է նկարահանվել։ Թայլանդը հրաշալի երկիր է, և այնտեղ կան շատ ուրիշ լողափեր՝ նույնքան գեղեցիկ, որքան Մայա Բեյն է:

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Քրիստինա Մեսրոպյանի


Հարձակում հարսանիքի ժամանակ


Կիրակի օրը օնլայն հայտարարությամբ ԻՍԻՊ-ը ստանձնել է  Աֆղանիստանի մայրաքաղաք Կաբուլում հարսանիքի ընթացքում կատարված ռմբակոծման պատասխանատվությունը: Հարսանիքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ամսի տասնութին: 63 հոգի զոհվել է, 180-ից ավելի մարդ վիրավոր են:

Հայտարարությանը կցված է  պակիստանցի զինված տղամարդու նկար: Տեքստում նշված է, որ ԻՍԻՊ-ի հարձակումն ուղղված է եղել Շիա Իսլամի հետևորդներին, որոնց նրանք անվանում են «մերժող պոլիթեիստներ» կամ «հավատուրացներ»: Հարձակվողները պայթեցրել են պայթուցիկ բաճկոն: Նրանք նաև ստանձնել են մեքենայում կատարված ռմբակոծման պատասխանատվությունը:
Հարսանիքին կային հազարից ավել հյուրեր, զոհվել են նաև շատ երեխաներ: Հարսն ու փեսան փրկվել են:
Թարգմանությունը՝ Մարինա Գալստյանի

Խորհրդատու ուսուցիչ՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment