Երկու ընկեր
Մի անգամ երկու ընկեր վիճեցին, և նրանցից մեկը մյուսին ապտակեց։ Վերջինը զգաց ցավը, բայց ոչինչ չասաց և գրեց ավազի վրա․
— Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց։
Նրանք շարունակում էին գնալ և գտան մի օազիս, որի ակունքում որոշեցին լողալ։ Նա, ով ապտակ էր ստացել, խորտակվում էր, բայց ընկերը նրան փրկեց։ Երբ խեղդվողը ուշքի եկավ, քարի վրա գրեց․ «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»։
Նա, ով ապտակել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց․
— Երբ ես քեզ նեղացրի, դու գրեցիր ավազի վրա, իսկ հիմա դու գրում ես քարի վրա։ Ինչու՞։
Ընկերը պատասխանեց․
— Երբ ինչ-որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է գրենք դա ավազի վրա, որպեսզի քամիները կարողանան ջնջեն դա։ Բայց երբ ինչ-որ մեկը անում է ինչ-որ լավ բան, մենք պետք է քանդակենք քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա դա ջնջել։
Աղբյուրը
Չարխափան
Մայրը ոչ մի կերպ չէր կարողանում համոզել որդուն տուն վերադառնալ մինչև մութն ընկնելը։ Այդ պատճառով վախացրեց նրան՝ ասելով, որ իրենց տան ճանապարհին հնարավոր է հանդիպել շատ հոգիների, որոնք հայտնվում են միայն մութն ընկնելուց հետո։
Երբ մեծացավ, տղան այնքան էր վախենում հոգիներից, որ հրաժարվում էր դուրս գալ տնից մթով։ Այդ ժամանակ մայրը որդուն չարխափան տվեց և բացատրեց, որ դա նրան կպաշտպանի։
Անգին դաս
Մի անգամ հարցազրույցի ժամանակ լրագրողը բժշկության ոլորտում մի քանի կարևոր հայտնագործություններ արած գիտնականին հարցրեց՝ ինչու որոշեց, որ ինքը կարող է ավելին լինել, քան սովորական մարդը։ Ի՞նչն է նրան առանձնացնում այլ մարդկանցից։
Գիտնականը պատասխանեց, որ, իր կարծիքով, սա բխում է մեկ դասից, որը մայրն է իրեն տվել, երբ ինքը երկու տարեկան էր։ Նա փորձում էր սառնարանից մի շիշ կաթ հանել, այն ձեռքից սայթաքեց, և դրա պարունակությունը թափվեց խոհանոցի ամբողջ հատակին՝ իսկական կաթնային ծով։
Երբ մայրը մտավ խոհանոց, գոռալու, քարոզ կարդալու կամ իր որդուն պատժելու փոխարեն ասաց․
— Ռոբերտ, հրաշալի խառնաշփոթ ես ստեղծել։ Ես երբևէ չեմ տեսել կաթնային այսքան մեծ լճակ։ Դե ինչ, եղածը եղած է։ Եթե ուզում ես, կարող ես մի քիչ խաղալ կաթի հետ, իսկ հետո մենք ամեն ինչ կհավաքենք։
Նա խաղացել է, և մի քանի րոպե անց մայրն ասել է.
— Հասկանում ես, Ռոբերտ, կեղտը նոսրացնելով, ի վերջո պետք է այն մաքրել։ Ինչպե՞ս ես ուզում դա անել։ Սպունգի օգնությամբ, սրբիչի թե՞ խոզանակի։ Ի՞նչ ես նախընտրում։
Նա ընտրեց սպունգը, և միասին նրանք մաքրել են թափվոծ կաթը։
Հետո մայրն ասել է․
— Այն, ինչ տեղի է ունեցել այստեղ, կարելի է անվանել անհաջող փորձ՝ մեծ կաթի շիշ երկու փոքր ձեռքերով տեղափախելուց։ Արի գնանք դուրս, շշի մեջ ջուր լցնենք և տեսնենք, թե արդյոք կա այն տեղափոխելու միջոց՝ առանց գցելու։
Երեխան հասկացալ է, որ կկարողանա պահել շիշը առանց ցած նետելու, եթե վզիկից բռնի, կափարիչի կողքից: Ինչպիսի հիանալի դաս է։
Հայտնի գիտնականը հետո ասաց, որ հենց այդ պահին է ինքը գիտակցել, որ չպետք է վախենա սխալներ թույլ տալուց: Ընդհակառակը, նա հասկացել է, որ սխալները նոր բան սովորելու հնարավորություն են, և դա, ի վերջո, գիտական փորձերի էությունն է: Նույնիսկ եթե փորձը ձախողվի, մենք սովորաբար դրա հետ արժեքավոր բան ենք սովորում:
Թարգմանեց Մելինե Ժամկոչյանը
0 մեկնաբանություն:
Post a Comment