Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, April 15, 2015

«Թարգմանի՛ր» ամսագիրը հայտարարում է թարգմանությունների մրցույթ

«Թարգմանի՛ր» թարգմանական ամսագիրը հայտարարում է թարգմանությունների մրցույթ:
Կազմակերպիչ՝              «Թարգմանի՛ր» թարգմանական ամսագիր
Պաշտոնական կայք        www.targmanir.blogspot.com
Նպատակը՝                 զարգացնել թարգմանական և խոսքի մշակման հմտությունները      
Անվանակարգերը՝ Նորությունների շարք, Գեղարվեստական թարգմանություն, Գիտահանրամատչելի թարգմանություն, Ֆիլմի թարգմանություն։
Tuesday, April 14, 2015

Իր տեսակի մեջ վերջինը

Որսորդների՝ իր ցեղաստեսակի կենդանիներին ոչնչացնելուց հետո Սուդան  ռնգեղջյուրը հայտնվել է վտանգավոր վիճակում. նա վերջին հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրն է մոլորակի վրա, որ որձ է:
Ըստ The Independent-ի՝ 40-ամյա ծեր կենդանին Քենիայի հատուկ հսկվող տարածքում, ուր նա ապրում է, 24-ժամյա ռազմական հսկողության տակ է առնվել: Հույս կա, որ Սուդանը (ռնգեղջյուրը) մի օր ի վիճակի կլինի ժառանգ տալու, և հնարավոր է, որ ոչնչացումից պաշտպանեն այդ տեսակը:
Sunday, April 12, 2015

Թուրքիան բարկացել է Ֆրանցիսկոս պապի վրա

Թուրքիան Վատիկանի դեսպանից բացատրություն է պահանջել այն բանի համար, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելու Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած զանգվածային սպանությունները:
Tuesday, April 7, 2015

BBC.Ղարաբաղյան սառեցրած հակամարտությունը սպառնում է վերսկսվել

Մինչ մտավախություն կա, թե արևելյան Ուկրաինայում կզարգանան «սառեցված հակամարտությունները», BBC-ի լրագրող Ռեյհան Դեմիտրին ծանոթանում է Լեռնային Ղարաբաղի՝ մի վիճելի տարածքի կյանքին, որը նախկին ԽՍՀՄ-ի ամենաձգձգված հակամարտություններից մեկն է:
Monday, April 6, 2015

Արիստոտելի սերը: Վեց տեսակի սեր:

Ով ասես` չի փորձել հասկանալ և բացատրել խորհրդավոր զգացմունքի  բնույթը, որը մենք  կոչում ենք «սեր». քիմիկոսներ և փիլիսոփաներ, հոգեբաններ, բանաստեղծներ, երաժիշտներ և կենսաբաններ: Բայց քչերը գիտեն, որ առաջին և առավել տարածված դասակարգումը տվել է Արիստոտելը Ք.ա IV դարում:
Տասնյոթ տարեկան հասակում Արիստոտելը դարձավ փիլիսոփա Պլատոնի ակադեմիայի աշակերտ և մնաց այնտեղ քսան տարի՝ մինչև ուսուցչի մահը: Այնուհետև նորաթուխ փիլիսոփան տեղափոխվել է Ասսոս՝ իր ընկեր Հերմիասի մոտ, որտեղ, ըստ ժամանակակիցների հուշագրությունների, հաճախ էր մասնակցում տոնախմբությունների, իսկ կանանց բարձր չէր գնահատում, ինչպես շատ պլատոնականներ, համաձայնելով, ըստ երևույթին,  Դեմոկրիտոսի հետ, ով ասել է. «Թող կինը չտրամաբանի, նա սարսափելի է տրամաբանում»:
Friday, April 3, 2015

Բումերանգի օրենքը

«Երկրագունդը դդումի տեսք ունի» հրապարակումը, ինչպես որ սպասվում էր, շատ տարակուսած հարցերի տեղիք տվեց:
Հիշեցնեմ, որ խոսքը ինքդ  քո մեջ այնպես սուզվելու մասին է, որ սկսես տեսնել, որ այն ամենը, ինչ քեզ հետ կատարվում է, հենց դու ես կյանքի կոչում: Դա կարելի է անվանել բումերանգի օրենք։
Եթե քո ճակատին բումերանգ է դիպել, նշանակում է, դու ես դա վերջերս նետել:
Wednesday, April 1, 2015

Հայկական սփյուռքը Թուրքիային կոչ է անում բացել սահմանը

Արևմտահայերի պատվիրակների 4-րդ համագումարը կիրակի օրը Փարիզում հրապարակել է ցուցակ Թուրքիայի Հանրապետությունից այն պահանջների, որոնց թվում է հայ-թուրքական ահմանը բացելը և պատմական արխիվներ անսահմանափակ մուտքի արտոնություն տալը :
Tuesday, March 31, 2015

Նիգերիայի ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Նիգերիայի նախագահի ընտրություններում հաղթել է Մուհամմեդու Բուհարին, ով առաջին ընդդիմադիր հաղթողն է այս երկրում։
Նրա մրցակիցը՝ Գուդլաք Ջոնաթանը, ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Մուհամմեդու Բուհարիին ՝  հաղթանակի առթիվ: Ջեն Բուհարին առաջ է անցել Ջոնաթանից առնվազն երեք միլիոն քվեով:
Thursday, March 26, 2015

Մշակվել է աչքերի գույնը փոփոխող տեխնոլոգիա

Կալիֆորնիայի Stroma Medical ընկերությունը մշակել է լազերային տեխնոլոգիա, որը թույլ է տալիս աչքի ցանկացած գույն դարձնել կապույտ: Ակնկալվում է, որ այդ վիրահատության արժեքը կազմելու է  5000 դոլար:
Պրոցեսը հետևյալն է. բժիշկը լազերի միջոցով ազդում է աչքի ծիածանաթաղանթի վրա` ոչնչացնելով գորշ գունանյութերը: