«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Thursday, February 15, 2024
Ֆրանց Կաֆկայի նամակը Միլենային
Հարգելի՛ ֆրաու Միլենա
Երկու օր և մեկ գիշեր շարունակվող անձրևը հենց հիմա դադարել է, իհարկե, երևի միայն ժամանակավոր, բայց այնուամենայնիվ իրադարձություն, որը տոնելու արժանի է, ինչը ես անում եմ՝ քեզ գրելով։ Ի դեպ, անձրևն ինքնին տանելի էր. չէ՞ որ այստեղ օտար երկիր է, ճիշտ է, թեթևակի օտար երկիր է, բայց լավ է։ Եթե տպավորությունս ճիշտ էր (ակնհայտ է, որ մեկ հանդիպման հիշողությունը, կարճ և կիսալուռ, չի սպառվի), դու նույնպես վայելում էիր Վիեննան որպես օտար քաղաք, թեև հետագա հանգամանքները կարող էին նվազեցնել այս հաճույքը։ Բայց արդյո՞ք դու վայելում ես օտարությունը հանուն օտարության։ (Ի դեպ, կարող է վատ նշան լինել, որովհետև նման հաճույք չպետք է լինի)։
Wednesday, February 14, 2024
Պանկերի շարժումը
1970-ականները քաղաքական և հասարակական ցնցումների ժամանակաշրջան էր, բնութագրվում էր հաճախակի հեղաշրջումներով, պետական սկանդալներով, քաղաքական կոնֆլիկտներով և սառը պատերազմի պատճառով տարբեր միջազգային խմբավորումների միջև լարվածությամբ։ Երիտասարդության մասնակցությունը քաղաքականության մեջ մեծացել էր, քանի որ երիտասարդ ակտիվիստները սկսել էին հակապատերազմական, բնապահպանական, կանանց և ԼԳԲՏՔ+ իրավունքների ուղղություններ։ Մյուս կողմից էլ 70-ականները նշեցին «Ես սերունդ»-ի սկիզբը, որը բնութագրվում էր անհատականությամբ, անձնական ազատությունների և ինքնօգնության իրավունքի պաշտպանությամբ:
Tuesday, January 16, 2024
Պոլ Սեզան
Իմացեք, թե ինչպես Պոլ Սեզանը փոխեց արվեստի աշխարհը խնձորով

Ո՞վ է Պոլ Սեզանը
Պոլ Սեզանը (1839-1906) նկարիչ էր, որ ունի ավելի քան 1300 նկար:

Ո՞վ է Պոլ Սեզանը
Պոլ Սեզանը (1839-1906) նկարիչ էր, որ ունի ավելի քան 1300 նկար:
Sunday, January 14, 2024
Հիլմա Աֆ Քլինթ
![]() |
Հիլմա ԱՖ Քլինթ (1862-1944) իր ստուդիայում, մոտ 1895 թ. © Գիտության, պատմության պատկերներ / ֆոնդային լուսանկար Ալամի Advertisement |
Դիմավորեք միստիկ շվեդ նկարիչ Հիլմա ԱՖ Քլինթին և նրա ձևերի և գույների պտտվող աշխարհը:
Saturday, January 13, 2024
Օպ արվեստ
Այս նկարը ձեր աչքերը չի՞ խտղտացնում: Մի անհանգստացեք․ դա ձեզնից չէ, դա օպ արվեստն է:
Օպ արվեստը «օպտիկական արվեստ» բառի կրճատ ձեւն է: Օպտիկական բառն օգտագործվում է՝ նկարագրել այն, ինչ վերաբերում է մեր տեսածին: Նախկինում տեսե՞լ եք օպտիկական պատրանք: Նույն կերպ է աշխատում օպ արվեստը: Նկարիչները հատուկ ձևերով օգտագործում են ձևերը, գույները և նախշերը՝ պատկերներ ստեղծելու համար, որոնք կարծես շարժվող կամ լղոզված լինեն: Օպ արվեստը սկիզբ է առել 1960-ականներին, իսկ վերևում գտնվող նկարը Բրիջիթ Ռայլիին է, որ գլխավոր օպ ավեստագետներից մեկն է:
Thursday, January 4, 2024
Բհաջան Հունջան
![]() |
Բհաջան Հունջանի լուսանկարը իր «Գունավոր երկխոսություններ» ինստալյացիայով © Bhajan Hunjan |
Ի՞նչն է ոգեշնչել Բհաջանին դառնալու արվեստագետ
Բհաջան Հունջանը մեծացել է Քենիայի Նանյուկի քաղաքում: Նա շրջապատված էր այնպիսի մարդկանցով, որոնք իրենց շրջապատի իրերը օգտագործում էին ստեղծագործաբար։ Մայրն ու տատիկներն իրենց ժամանան անցկացնում էին կարի, ասեղնագործության և այգեգործության մեջ: Նրա հայրը շինանյութի խանութ ուներ՝ լի տարբեր գործիքներով։ Բհաջանը հաճախ իր ընտանիքի հետ ստեղծում էր իրեր՝ շարունակելով օգտագործել իր մանկության նյութերը նույնիսկ չափահաս տարիքում.դնրանք հիշեցնում էին նրան իր տան մասին:
Սալվադոր Դալի
Բարի գալուստ Սալվադոր Դալիի տարօրինակ և հիասքանչ աշխարհ

Salvador Dalí Mountain Lake (1938)
Tate
© Salvador Dali, Gala-Salvador Dali Foundation/DACS, London 2023
Սալվադոր Դալին նկարներ, քանդակներ և ֆիլմեր է նկարել իր տեսած երազների մասին։ Նա նկարել է հալչող ժամացույցներ և լողացող աչքեր, ամպեր, որոնք նման են դեմքերի և ժայռեր, որոնք նման են մարմինների:
Տարօրինակ է հնչում, չէ՞։ Մտածեք, թե ինչ տեսք կունենային ձեր նկարները, եթե նկարեիք ձեր երազները: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես բավականին տարօրինակ կլինեին:
Դալին ներծծված էր սյուրռեալիզմով։ Սա արվեստի շարժում էր, որտեղ նկարիչները երազի նման տեսարաններ էին ստեղծում և ցույց տալիս այնպիսի իրավիճակներ, որոնք տարօրինակ կամ անհնարին կլինեին իրական կյանքում: Նայեք վերևում գտնվող այս նկարին. լիճը ձկան տեսք չունի՞։

Իմպրեսիոնիզմ
Ինչու է կոչվում իմպրեսիոնիզմ
Բանն այն է, որ իմպրեսիոնիստ արվեստագետները փորձում էին նկարել ոչ թե իրական կյանքի արտացոլանքը, այլ այն տպավորությունը, որը նրանք ստանում էին այդ մարդուն, լույսին, առարկային նայելիս։ Այդ պատճառով նրանք կչվում են իմպրեսիոնիստներ (impression-տպավորություն․ Մ․Տ․)։ Նրանք փորձում էին ֆիքսել իրենց տեսածի շարժումն ու կյանքը և ցույց տալ մեզ այնպես, կարծես դա տեղի է ունենում մեր աչքի առաջ։

Tuesday, December 19, 2023
Երիտասարդություն եւ տարիք․ Խալիլ Ջուբրան
Իմ պատանեկության ժամանակ լուսաբացի սիրտն իմ սրտում էր, իսկ ապրիլյան երգերը՝ ականջներումս։
Բայց հոգիս մահու չափ տխուր էր, և ես չգիտեի, թե ինչու: Մինչև օրս չգիտեմ, թե ինչու էի տխուր:
Բայց հիմա, չնայած երեկոյի հետ եմ, սիրտս դեռ սքողում է լուսաբացը,
Ու թեև ես աշնան հետ եմ, բայց ականջներս դեռ արձագանքում են գարնան երգերը։
Բայց իմ տխրությունը վերածվել է ակնածանքի, և ես կանգնած եմ ընթացիկ կյանքի և կյանքի առօրյա հրաշքների առջև:
Տարբերությունը իմ երիտասարդության, որն իմ գարունն էր, և այս քառասուն տարիների (իսկ դրանք իմ աշունն են) հենց այն տարբերությունն է, որ կա ծաղկի և պտղի միջև։
Author:
INTEREST
Label:
անգլերեն,
Խալիլ Ջուբրան,
Մարիա Տիշաքճեան