Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, April 15, 2017

Էթնոսֆերա. Ուեյթ Դևիսը՝ մշակույթների ու լեզուների վերացման մասին

Ըստ գիտնականների հաշվարկների` մեր տեսակը գոյություն ունի ավելի քան 150000 տարի, այնինչ մեզ ծանոթ արդյունաբերական աշխարհը ստեղծվել է ընդամենը 300 տարի առաջ։ Մենք կասկած անգամ չունենք, որ մարդկության պատմության իրական առաջընթացը սերտ կապ ունի վերջին երեք դարերի հետ․ այդ ժամանակահատվածում են եղել  էական գիտա-տեխնոլոգիական ձեռքբերումները էլեկտրականության ու քիմիայի ոլորտներում, գիտությունը մեծ թռիչք է կատարել շրջակա միջավայրի մասին գիտելիքներով, բացի այդ՝ մենք մուտք գործեցինք
բարձրակարգ տեխնոլոգիաների ու վիրտուալ իրականության դարաշրջան, իսկ այս ամենը, ի վերջո, ավելի շատ կփոխեն մեր պատկերացումը իրականության, մարդու և բանականության բնույթի մասին (սա արդեն տեղի է ունենում, սրա մասին ավելի մանրամասն կարող եք գտնել Տատյանա Չերնիգովսկայայի՝ ուղեղի մասին դասախոսությունում)։ Այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար պարզ է թվում արևմտաեվրոպական մշակույթի գերազանցությունը մնացած բոլորի նկատմամբ, իսկ մյուս մշակույթների միաձուլումը՝  անտարակույս օգուտ։ Սակայն արդյո՞ք դա իրականում այդպես է։